20210427144643_May4

Գլխավոր | Հրաշքներ | Գիտե՞ս արդյոք, թե որն է հիվանդությունների պատճառը:

Գիտե՞ս արդյոք, թե որն է հիվանդությունների պատճառը:

«Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին» (Հռոմիացիս 5․12

Սա Աստվածաշնչյան շատ յուրահատուկ հատված է, որտեղ երևում է, որ հիվանդությունը եկավ աշխարհ առաջին մարդու` Ադամի մեղքի պատճառով, քանի որ մինչև մեղքը մահ չկար: Եվ քանի որ մահ չկար, չկային նաև ֆիզիկական տկարություններ և, հետևաբար, նաև չկար հիվանդությունը:

Երբ մարդը խախտում է աստվածային ու բարոյական սկզբունքներն ու չափանիշները, հետևանքը լինում է տառապանքն ու բոլոր այն չարիքները, որոնք թվարկված են Բ Օրինաց 28-րդ գլխում:

Աշխարհը մեղքի անկման արդյունքում դարձավ անեծքի ու տառապանքի պատմության մի թատերաբեմ: Մարդիկ, որոնք ընկճված են, վնասված, կապանքների մեջ, վիրավոր, ճնշված, կոտրված, հաշմանդամ, կաղ, կույր, համր, խուլ, խաբված ու մոլորված, իրենց դերերն են խաղում այս անվերջ թվացող ընթացքի մեջ:

«Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի» (Ա Հովհաննես 3․8

Սիրելի բարեկամ, Բարի Լուրը նրանում է, որ Տեր Հիսուսը եկել է, որպեսզի քանդի սատանայի գործերը։ Նա դա կարո՛ղ է անել քո կյանքում, եթե օգտվես ամեն չարիքի արմատ հանդիսացող մեղքից ազատվելու բացառիկ հնարավորությունից։ Այո՛, Տեր Հիսուսը ոչ միայն ներում է Իրեն հավատացողների մեղքերը, այլև զորացնում նրանց մեղքի հանդեպ հաղթանակած կյանք ունենալու համար։ Հավատո՞ւմ ես Նրա խոստմանը։ Եթե այո, ապա գրի՛ր ինձ այդ մասին այս գրառման մեկնաբանություններում: Ինձ համար հաճելի է կարդալ քո արձագանքը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: