20210430192136_May20-1

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք ունե՞ս գաղտնաբառը։

Արդյոք ունե՞ս գաղտնաբառը։

Իմ նախկին աշխատանքն ինձնից պահանջում էր հաճախակի ճամփորդություններ տարբեր երկրներ, և երբ ես մի նոր վայր էի հասնում, առաջին բանը, որ անում էի, WiFi-ի հասանելիության համար գաղտնաբառ հարցնելն էր, որպեսզի կապ հաստատեմ իմ ընտանիքի հետ: Կարծում եմ դու նույնպես նման իրավիճակի ծանոթ կլինես, երբ գաղտնաբառը խնդրելուց հետո քեզ տալիս են բավականին բարդ գաղտնաբառ՝ մեծատառերով, թվերով ու որոշակի սիմվոլներով: Այդ ժամանակ իսկապես ստիպված ես լինում կենտրոնանալ, որպեսզի ճշգրտորեն գրես այն և համացանցի միջոցով կապ հաստատես արտաքին աշխարհի հետ:

Տերը մեծագույն պարգև է տվել մեզ՝ Իր հետ կապ հաստատելու հնարավորությունն ու արտոնությունը: Սրա համար Նա մեզ տվել է Իր Սուրբ Հոգին, Իր Խոսքը, աղոթելու արտոնությունը, տեղական եկեղեցին և այլ նմանատիպ պարգևներ: Իսկ գիտե՞ք, թե որն է այս անըմբռնելի սիրո և աննկարագրելի զորության կապին միանալու համար անհրաժեշտ գաղտնաբառը: Ի տարբերություն WiFi-ի գաղտնաբառերի, այս գաղտնաբառը շատ հեշտ է ընթերցելու և մտապահելու համար։ Այն մի հրաշալի անուն է՝ Հիսուս անունը, որը միակ անունն է, որի շնորհիվ մարդիկ կարող են փրկվել:

Եբրայեցիս 4․16 խոսքում Աստվածաշունչն ասում է.

«Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին»

Հենց առավոտյան արթնանում ես, մոտեցի՛ր Նրան։ Օրվա ընթացքում առնվազն ամեն անցնող ժամի մեջ գոնե մեկ անգամ մտածի՛ր Տիրոջ մասին կամ թեկուզ կարճ ժամանակով մի հատված ընթերցիր Աստվածաշնչից: Այսպիսով, դու մշտապես կապի մեջ կլինես Նրա հետ:

Մարդկանց մեջ մի տարածված սխալ կա։ Նրանք Աստծո հետ կապ են փորձում հաստատել միայն այն ժամանակ, երբ վատ կամ ծանր իրավիճակում են հայտնվում: Հանկարծ նրանք գիտակցում են, որ կապը չի գործում, քանի որ չունեն գաղտնաբառը: Եվ այդ ժամանակ նրանց է այցելում խորը հուսահատությունը:  Նման մարդիկ սկսում են բողոքել, որ Աստված չի լսում իրենց և չի պատասխանում իրենց խնդրանքներին: Իրողությունն այն է, որ ոչ թե Աստված չի պատասխանում, այլ տվյալ պահին իրենց կապն Աստծո հետ պարզապես բացակայում է։ 

Սիրելի բարեկամ, իսկ ինչպիսի՞ն է քո կապն Աստծո հետ: Դու Նրա հետ ունե՞ս կենդանի, ակտիվ հարաբերություն: Խոսո՞ւմ ես արդյոք քո երկնային Հոր հետ: Լսո՞ւմ ես արդյոք, երբ Նա է խոսում քեզ հետ: Դա այնքա՜ն կարևոր է․․․ անհամեմատ ավելի կարևոր է, քան մերօրյա կյանքում WiFi կապ ունենալը:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: