2021-04-11

Գլխավոր | Հրաշքներ | Արդեն գարո՛ւն է։

Արդեն գարո՛ւն է։

Մեր կյանքի ընթացքում մենք անցնում ենք տարբեր ժամանակաշրջաններով, որոնցից որոշներն ավելի բարդ են քան մյուսները, իսկ որոշները կարող են անգամ լուրջ կասկածներ ծնել մեր ներսում, թե արդյոք երբևէ կրկին գարուն կլինի՞ մեր կյանքում։ 

Մեր կյանքը երբեմն նման է գարնանային մարգագետնի իր ողջ ծաղկունքով։ Այնտեղ լսվում է մեղուների ու թիթեռների բզզոցը, թռչունների ծլվլոցը։ Կյանքն ասես եռում է նրանում։ Սակայն, եթե այդ նույն մարգագետին վերադառնաս մի քանի ամիս անց, կտեսնես, որ ամեն բան անշարժացել է և չորացել արևի կիզիչ ճառագայթների ու չափազանց շոգ եղանակի պատճառով։ Իսկ եթե ևս մի քանի ամիս անց գաս այդ նույն վայրը, օրինակ ձմռանը, ապա կտեսնես, որ նույն մարգագետնի արահետները բոլորովին ամայացել են, և դրա դեղնած մակերեսն ամբողջովին պատվել է սպիտակ ձյան հաստ շերտով։ 

Սիրելի բարեկամ, արդյոք դու այժմ մի ժամանակաշրջա՞ն ես ապրում, որում ամեն բան թվում է «մեռած» կամ «սառած»։ Ինչպիսի եղանակի մեջ էլ, որ քեզ զգաս, միշտ հիշի՛ր, որ դու երբե՛ք մենակ չե՛ս։ Տեր Հիսուսն ասում է. «Ես միշտ քեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը» (Մատթևոս 28.20)։ 

Եվ Աստված մեծ փափագ ունի քեզ համար, որ դու մտնես կյանքիդ այն ժամանակաշրջանի կամ եղանակի մեջ, որի ժամանակ կդառնաս պտղաբեր, պտուղներ կտաս՝ բարի պտուղներ հենց Աստծո համար։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, այս խոսքերը Աստծո փափագն են քեզ համար․  «Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան» (‭‭Սաղմոս‬ ‭1․3‬)։

Ես աղոթում եմ քեզ համար, որ քո կյանքում կրկին ծաղկաշատ գարուն գա։ Հավատա՝ այն կարող է ընդամենը մեկ քայլի վրա լինել, այն հեռվում չէ՛։ ԻՆչպես կանաչի առաջին ծիլերը աննկատելի կերպով դուրս են հանում իրենց գլուխները հողի տակից, նույնպես և դու շուտով կվերապրես Տեր Աստծո պարգևած գարունը։ 

Աստված կամենում է, որ դու մտնես քո նոր եղանակի մեջ։ Սպասի՛ր դրան վստահությամբ եւ համբերատարությամբ։ Տերը կիսատ չի թողնի քո մեջ սկսած Իր գործը։ Նա ավարտին կհասցնի Իր սկսածը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: