Գիտեի՞ք, որ Աստված Խոսքն է։ Աստվածաշունչն է խոսում այդ մասին․ «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր» (Հովհաննես 1․1)։
Եթե Աստված Խոսքն է, ուրեմն բնական է, որ Նա ցանկանում է խոսե՛լ։
Եդեմի պարտեզում, նախքան մարդու անկումը, Աստված ամեն օր զբոսնում և զրուցում Ադամի ու Եվայի հետ։ Մինչ օրս Նա նույն փափագն ունի Իր զավակներից յուրաքանչյուրի առումով․․․ և, ուրեմն, Նա ուզում է զրուցել նաև քեզ հետ, Աստծո համար թանկ ու սիրելի զավակ։
Աստված ուզում է հաղորդակցվել քեզ հետ քո օրվա ցանկացած պահի։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ծնող, Նա նույնպես մեծ բավականություն է ստանում, երբ դու ես զրուցում Իր հետ։ Բայց նաև սիրում է, երբ Ինքն է խոսում քեզ հետ, ասում քեզ այն ամենը, ինչն Իր սրտում կա քեզ հետ ու քո կյանքի իրավիճակների հետ կապված։ Նա սիրում է, երբ քեզ հետ զրուցում է քո հանդեպ և քո շրջապատի մարդկանց հանդեպ Իր սիրո մասին։
Իսկ դու ուզո՞ւմ ես լսել Նրան։ Դու փափագո՞ւմ ես, որ քո և քո Աստծո միջև կայանա այս հաղորդակցությունը։ Եթե այո, ապա պարզապես բացի՛ր սիրտդ Նրա առջև։ Քո հոգևոր լսողությունը դարձրո՛ւ ընկալունակ Նրա ձայնի հանդեպ։ Կենտրոնացրո՛ւ մտքերդ Տեր Հիսուսի վրա և շատ պարզ կերպով լսի՛ր Նրան։
Աստված սիրում է քեզ, սիրելի բարեկամ, և Նա սիրում է հաղորդակցվել քեզ հետ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը