• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 ապր 2023 թ.

Աստված կամենում է այցելել քեզ

Հրապարակման ամսաթիվ 2 ապր 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, գիտե՞ս արդյոք, որ Աստված նաև Իր Խոսքն է։ Սա, անշուշտ, տարօրինակ է հնչում, սակայն հե՛նց Աստվածաշունչն է խոսում այդ մասին․ «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր» ‭‭(Հովհաննես ‭1․1‬)։

 

Եթե Աստված Խոսքն է, ուրեմն բնական է, որ Նա ցանկանում է խոսե՛լ քեզ հետ։ 

 

Եդեմի պարտեզում՝ նախքան մեղքի պատճառով մարդու անկումը, Աստված ամեն օր զբոսնում և զրուցում էր Ադամի ու Եվայի հետ։ Մինչ օրս Նա նույն փափագն ունի Իր զավակներից յուրաքանչյուրի առումով․․․ և, ուրեմն, Նա ուզում է զրուցել նաև քեզ հետ։

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված ուզում է հաղորդակցվել քեզ հետ օրվա ցանկացած պահին։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ Աստված մեր Հայրն է։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ծնող, Նա նույնպես բավականություն է ստանում, երբ Իր զավակը զրուցում է Իր հետ։ Բայց նաև սիրում է, երբ Ինքն է խոսում մեզ հետ։ Քո երկնային Հայրը փափագում է կիսվել քեզ հետ այն ամենով, ինչ Իր սրտում կա քո կյանքի և քո իրավիճակների առնչությամբ։ Նա սիրում է, երբ քեզ հետ զրուցում է քո և քո շրջապատի մարդկանց հանդեպ Իր սիրո մասին։ 

 

Իսկ դու ուզո՞ւմ ես լսել Նրան։ Դու փափագո՞ւմ ես, որ քո Տեր Աստծու և քո միջև կայանա այս հաղորդակցությունը։ Եթե այո, ապա պարզապես բացի՛ր սիրտդ Նրա առջև։ Ճանաչի՛ր Աստվածաշնչի մեջ բացահայտված Աստծու կամքը։ Հնազանդվի՛ր Նրա պատվիրաններին։ Մոտեցի՛ր Նրան այդ հնազանդության շնորհիվ, և Քո հոգևոր լսողությունը դարձրո՛ւ ընկալունակ Նրա ձայնի հանդեպ։ Կենտրոնացրո՛ւ մտքերդ Տեր Հիսուսի վրա և շատ պարզորոշ կերպով լսի՛ր Նրան քո սրտի մեջ։ 

 

Աստված սիրում է քեզ և Նա սիրում է հաղորդակցվել քեզ հետ։ Իսկ դո՞ւ․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես