July-3

Գլխավոր | Հրաշքներ | Աստված առատաձեռնորեն է բաշխում Իր բարի և կատարյալ պարգևները

Աստված առատաձեռնորեն է բաշխում Իր բարի և կատարյալ պարգևները

Սիրելի՛ բարեկամ, հիմնականում մենք հատուկ առիթների դեպքում ենք մարդկանց նվեր տալիս կամ նվեր ստանում նրանցից։ Ի տարբերություն մեզ, Աստված չի սպասում որևէ հատուկ առիթի, որպեսզի մեզ նվերներ շնորհի։ Հավատում եմ, որ Աստված դա անում է, որովհետև պարզապես սիրում է մեզ։ Եվ Նա միշտ է մեզ սիրում։ 

Աստվածաշնչում կարդում ենք. «․․․ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա» (‭‭Հակոբոս‬ ‭1.17):‬ ‭

Քո երկնային Հայրը շատ բարիքներ ունի քեզ համար։ Իրականում, Նա լավագույնն է պատրաստել քեզ համար։ Ոչինչ չի կարող համեմատվել այն ամենի հետ, ինչը Նա պահում է քեզ համար. 

  • Իր խաղաղությունը, Իր ուրախությունը, Իր կյանքը, Իր կամքը։
  • Այն ունակություններն ու գործելու ազատությունը, որոնք անհրաժեշտ են Երկրի վրա քեզ վստահված առաքելությունն ավարտին հասցնելու համար։
  • Նույնիսկ ամենադժվար ժամանակներում քո շրջապատի մեջ լույս լինելու զորությունը։ 

Եվ, ի հավելումն այս ամենի, Աստված, մեր հանդեպ Իր անսահման սիրուց դրդված, տվեց Իր Որդուն՝ Իր ամենաշռայլ  նվերը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (‭‭Հովհաննես‬ ‭3.16‬):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպես Տերն է տվել է քեզ Իր լավագույն նվերները, այնպես էլ դու կարող ես մյուսներին փոխանցել Տեր Աստծու սերը։ Դու օրհնվել ես մյուսների համար օրհնություն դառնալու նպատակով։ Մեծ ազատություն կա մյուսների համար օրհնություն լինելու մեջ։ Մեծ ուրախություն է գալիս, երբ մենք բաշխում ենք մեր շնորհները ճիշտ այնպես, ինչպես Երկնային Հայրն է դրանք մեզ պարգևել։

Ինչպես Աստվածաշնչում է գրված. «Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. “Ավելի երանելի է տալը, քան առնելը» (‭‭Գործք Առաքելոց‬ ‭20.35‬):

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Շնորհակալություն, իմ բարի և ողորմած Տե՛ր։ Դու ինձ ամեն բան ես տվել՝ լավագույնը լավագույնների մեջ։ Շնորհակալ եմ, որ իմ հանդեպ Քո սիրուց դրդված Որդուդ ես ուղարկել աշխարհ և իմ մեղքերի ներման համար զոհել Նրան Գողգոթայի խաչի վրա։ Շնորհակալ եմ Քո տված խաղաղության համար, Քո պարգևած ուրախության, զորության ու կյանքի համար։ Այսօր աղոթում եմ, որ ինձ օգնես Քեզ նմանվելու հարցում… Ուզում եմ նմանվել Քեզ նաև առատաձեռնորեն այս աշխարհի մարդկանց բարիք անելու հարցում, որոնց Դու այդքա՜ն շատ ես սիրում։ Շնորհակալություն, որ նրանց ծառայելու մեջ Դու ուրախություն և ազատություն ես դրել։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: