August-19

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու ծրագիրը հաշտությո՛ւնն է

Աստծու ծրագիրը հաշտությո՛ւնն է

Սիրելի՛ բարեկամ, մի քանի օր շարունակ մենք կզրուցենք խաթարված հարաբերությունների բժշկության մասին։ 

Գիտե՞ս արդյոք, որ մարդկության համար Աստծու մեծագույն ծրագիրը հաշտությունն է։ Տեր Աստված հատուկ կարևորություն է տալիս հարաբերություններին․․․ Նա ուզում է, որ դու մտերիմ լինես Իր հետ և մտերիմ լինես քո ընտանիքի ու սիրելիների հետ։ 

Տեր Հիսուսը կատարյալ օրինակ եղավ մեզ համար նաև այս առումով․ Նա մտերիմ էր Իր երկնային Հոր հետ և միշտ մարդկանց կողքին էր։ Նա մտերմանում էր նրանց հետ, ովքեր ոչ միայն հաճելի չէին հասարակության համար, այլև անընդունելի էին ու նույնիսկ՝ մերժված։

Հաշտությունը վերացնում է Աստծու և մարդկանց հետ մեր հարաբերություններում առկա պատնեշները։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, կա՞ արդյոք ինչ-որ բան քո կյանքում, որ խոչընդոտում է Աստծու կամ մարդկանց հետ քո ներդաշնակ հարաբերություններին։ Եթե այո, ապա ե՛կ միասին այդ խոչընդոտները թողնենք Աստծու գահի առաջ։ Նա կարո՛ղ է վերացնել այն ամենը, ինչն անհնար է թվում քեզ, քո բոլոր սահմանափակումները․․․ որովհետև Ամենակարող Աստծու համար չկա անհնարին որևէ բան։

Տեր Աստված հայտնում է Իր ակնկալիքները մեզանից Իր Խոսքում․ «Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք» (Հովհաննես 13․34

Հաշտությունը հնարավոր է միայն Աստծու միջամտությամբ։ Ուրիշներին անկեղծ և Տեր Հիսուսի նման սիրելու քո ունակությունը ուղղակիորեն բխում է Նրա հետ ունեցած քո մտերմությունից։   

Մոտենալով Աստծուն՝ այն Միակին, Ով կարող է լիովին բժշկել քո սիրտը, դու կկարողանաս լարված հարաբերություններդ վերածել խաղաղությամբ լեցուն հարաբերությունների։    

Ե՛կ աղոթենք միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, ես այսուհետ ուզում եմ գոհացնել Քո սիրտը, կատարել Քո կամքը, ավելի մտերիմ դառնալ Քեզ հետ։ Ընդունում եմ Քո շնորհը, որպեսզի հաշտություն ունենամ, կարողանամ ներել և սիրել մարդկանց անկեղծությամբ։ Տե՛ր Աստված, խնդրում եմ, որ իմ կյանքում Քո օգնությամբ հաշտություն հաստատվի և բժշկվեն իմ բոլոր խաթարված հարաբերությունները։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: