Աստծո սերը կատարյալ է
«Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (Եսայի 54.10):
Սիրելի՛ Ընկեր, Աստծո սերը քո նկատմամբ կատարյալ է։ Սա նշանակում է, որ այդ սիրուն անհնարին է որևէ բան ավելացնել, որպեսզի այն ավելի լավը, ավելի խորը կամ ավելի քաղցր դառնա։ Այն կատարելապես համապատասխանում է քո բոլոր կարիքներին։
-
Աստծո սերը նման է ճաքճքած, ցամաքած ու ծարավ հողի վրա թափվող հորդառատ անձրևի։
-
Աստծո սերը նման է շոգ ամռանը փչող մեղմ, թարմացնող զեփյուռի։
-
Այն նախանձավորությունը, որ Նա տածում է քո հանդեպ, նման է ամենադաժան ցրտաշունչ ձմռան ցրտին ջերմացնող վառարանի մեջ բոցավառվող թեժ կրակի։
Աստված սիրո՛ւմ է քեզ։
Լարի՛ր հոգևոր լսողությունդ… Պտտի՛ր հայացքդ շուրջբոլորը ու տե՛ս, որ Աստված ամենուր է՝ քո շուրջը և քո ներսում։ Ամեն առավոտ Նա քեզ Իր սիրո ուղերձն է ուղարկում բնության զարթոնքի մեջ։ «Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝ ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝ խավարում և մահվան ստվերում նստողներին լույս տալու և մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու» (Ղուկաս 1.78-79):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր,առաջարկում եմ քեզ այսօր նորովի ընդունել Նրա սերը՝ հավատալ այն աստվածաշնչյան ճշմարտությանը, որ Աստված սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և փափագում է վերցնել քեզ Իր ձեռքերի մեջ ու վերականգնել այն պատկերն ու նմանությունը, որը Նա տեսել էր քեզ արարելիս։ Նա քեզ կդարձնի Իր Որդու նման, եթե միայն հանձնվես Իր ձեռքերի մեջ և թույլ տաս, որ Տերը տնօրինի քո կյանքը։ Եվ այս ամենի շարժառիթը միայն Տեր Աստծո անսահման սերն է քո հանդեպ․․․Հավատա՛, որ Նրա սերը չունի սահման։ Կառչի՛ր այս ճշմարտությունից, որպիսի Նրա երկնային սերը կարողանա կոտրել քո կյանքի կապանքները, կարողանա սրբել տառապանքիդ արցունքները և բժշկել քո կոտրված սիրտը։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
