Սիրելի՛ բարեկամ, քեզ հետ պատահե՞լ է, որ ստիպված ես եղել մյուսների առջև ձևացնել, թե քո կյանքում ամեն բան նորմալ է, երբ իրականում ներսդ տակնուվրա է եղել այն խնդիրների պատճառով, որոնց մասին մյուսները չեն իմացել։ Իսկ եղե՞լ է, որ այդ նույն կերպ Տեր Աստծո առջև ես եկել՝ աղոթքի մեջ ինքդ քեզ գրեթե ստիպելով, որ ասես․ «Շնորհակալություն, Տե՛ր, Քո ներկայության համար։ Շնորհակալ եմ, որ կարող եմ հույս դնել Քեզ վրա…»։ Եվ այս խոսքերն ասել ես, երբ քո ներսը եղել է դատարկ, հուսալքված ու վհատված։ Իսկ ինչո՞ւ անկեղծ չլինել Տեր Աստծո հետ և Նրան չպատմել քո իրական հոգեվիճակի մասին։
Տեր Աստծո ներկայությունն ամենաապահով վայրն է՝ մի վայր, որի մեջ դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին կաս իրականում։ Աստված գիտի քո սիրտը։ Նրա հետ դու պետք է լինես անկեղծ՝ առանց վախերի կամ ինքնադատապարտության։ Աստված քեզ սիրում է այնպիսին, ինչպիսին կաս իրականում։ Դու կարող ես ուղիղ և անկեղծ լինել Նրա հետ։ Բոլորովին կարիք չկա ձևացնելու կամ կրոնավորի դիմակ կրելու, որի վրա գրված է. «Ինձ մոտ ամեն բան լավ է»։ Նա գիտի քո կյանքը և ուզում է, որ Իր հետ անկեղծ լինես քո զրույցների մեջ։
Աստված քո Արարիչն է։Նա ճանաչում է քեզ ամենայն մանրամասնությամբ և կատարելապես։ Նա ամենագետ է։ Նրան հայտնի են քո սրտի բոլոր գաղտնիքները։ Նա ակնկալում է, որ դու քեզ անհանգստացնող կամ տխրություն պատճառող թեմաների մասին կխոսես Նրա հետ այնպես, ինչպես կկիսվեիր քո լավագույն ընկերոջ հետ։
Աստված փափագում է Իր սիրով լցնել քո էությունը՝ անգամ ամենածածուկ ու ամենագաղտնի անկյունները։ Կարո՞ղ եմ քեզ մի խորհուրդ տալ, որ հիմնված է Սաղմոս 139.23 խոսքի վրա.
«Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները»։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հրավիրի՛ր Տեր Հիսուսին.․․․
- Քննելու ներսդ,
- Փորձելու մտքերդ,
- Իմանալու շարժառիթներդ ու բոլոր մտադրություններդ։
Թույլ տուր, որ Նա ամբողջությամբ այցելի քեզ և Նրան վստահիր քո բոլոր խնդիրները։ Ջա՛նք արա մտնելու Նրա ներկայության մեջ այնպիսին, ինչպիսին կաս՝ առանց ձևացնելու և առանց դիմակների։
Եթե ուզում ես, հենց հիմա էլ կարող ես սկսել խոսել Նրա հետ ու ասել. «Շնորհակալ եմ Քեզ, Տեր, որ բարի ես իմ նկատմամբ (տե՛ս Սաղմոս 116.7 խոսքը )։ Ես մոտենում եմ Քեզ այնպիսին, ինչպիսին կամ… Ես Քո հանգստի մեջ եմ ուզում մտնել։ Շնորհակալ եմ, Տե՛ր, Քո ներկայության համար, որով հանգստացնում ես ինձ։ Փառաբանում եմ Քեզ այն սիրուդ համար, որով սիրում ես ինձ։ Խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը