• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 օգս 2023 թ.

Աստծո ծրագրերը քո կյանքի համար անըմբռնելիորեն մեծ են ու բարի

Հրապարակման ամսաթիվ 12 օգս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր և առաջիկա մի քանի օրերին առաջարկում եմ միասին խորհել Երեմիա 29․11 խոսքի շուրջ։ Այս խոսքը շատ հայտնի է և նաև իմ ու շատ այլ հավատացյալների շատ սիրելի աստվածաշնչյան խոսքերից է․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։ 

 

Մի քանի օր մենք միասին մանրամասնորեն կուսումնասիրենք այս հրաշալի խոսքը՝ դրանից դասեր քաղելով և ձեռք բերելով սկզբունքներ, որոնց օգնությամբ կզորանանք հավատքի մեջ։ 

 

Եվս մեկ անգամ ընթերցե՛նք․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11

 

Այսպիսով, ի՞նչ խորհուրդների մասին է խոսքն այստեղ։ Ե՛կ միասին փորձենք գտնել պատասխանը․․․

 

Սկսենք նրանից, որ Աստված ճանաչում է քեզ և կատարելապես գիտի քեզ՝ ցանկություններդ, ծրագրերդ, վախերդ և այն ամենը, ինչն անհնար է թվում քեզ։ Նրան հայտնի է քո գլխի մազերի թիվն անգամ, և Նա սիրում է քեզ քո բոլոր թերություններով հանդերձ։

 

Ահա՛ թե ինչ է ասում Աստված Աստվածաշնչում․ «Քեզ որովայնում չկազմած՝ Ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, Ես սրբեցի․․․» (Երեմիա 1․5)։  

 

Աստված սրբել ու մաքրել է քեզ քո բոլոր մեղքերից․․․ Նա առանձնացրել է քեզ, դարձրել Իր համար առանձնահատուկ մեկը։ Մի՞թե սա ցնծալու և ուրախանալու առիթ չէ։  

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Նա սքանչելի ծրագրեր ունի քո կյանքի համար։ Ծրագրեր, որոնք անըմբռնելիորեն մեծ են ու բարի, որոնք կօգնեն քեզ մոտենալու Նրան և դառնալու այնպիսի անձնավորություն, ինչպիսին Նա է նախատեսել քեզ համար։

  

Եթե Աստված քեզ համար լինի քո բոլոր ծրագրերից ավելի կարևոր, դու կկարողանաս իրականացնել այն ամենը, ինչ ծրագրել ես։ Երբ Աստված քո կողմից է և քո կողքին, ապա այն ամենն, ինչը սարսափեցնում էր քեզ, այլևս ոչ մի իշխանություն չի ունենա քո կյանքի վրա։ Եթե Աստված մեր կողմն է, ապա ոչ ոք և ոչ մի բան՝ անգամ սատանան ու իր ողջ զորքը չեն կարող ոչ մի վնաս հասցնել մեզ և խոչընդոտել մեր առաջընթացին։ 

 

Այսօր աղոթում եմ Աստծուն, որպեսզի դու ամեն բանից առավել կարևորես Իրեն։ Նա ճանաչում է քեզ․․․ Նա գիտի, թե ի՛նչն է լավագույնը քեզ համար։ Եթե Նրա հետ լինես, ամեն բան հնարավոր կդառնա քեզ համար։   

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես