• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 31 հլս 2022 թ.

Աստծո Խոսքը կյանքի աղբյուր է

Հրապարակման ամսաթիվ 31 հլս 2022 թ.

«Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան» (Առակաց‬ ‭4.10‬):

 

Սիրելի՛ Ընկեր, Աստծո Խոսքը հավասարակշռված, առողջ և բեղմնավոր կյանքի սկիզբն է՝ քո երջանիկ ընթացքի ակունքը։ Տիրոջ Խոսքն այն գետն է, որը երբեք չի ցամաքում։ Այն հոգևոր կերակուր է, որը սնուցում է հոգիդ և ուղղորդում քո ամենօրյա ընթացքը Տեր Աստծո հետ։ Այն քաղցր է և միաժամանակ շատ զորավոր։ Այն թարմեցնում է քեզ, բժշկում քո հոգին ու մարմինը և սնում քեզ հոգևորապես։ 

 

Այն մի սքանչելի գանձ է քո հոգու համար։ Ինչպես Եփեսացիներին ուղղված նամակում է գրված, այն զորավոր մի զինատեսակ է, որ ցանկացած պահի կարող ես կիրառել… «Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու Խոսքն է» (‭‭Եփեսացիս ‭6.17‬):

 

  • Հիշեցրո՛ւ ինքդ քեզ Աստծո սիրո մասին։ 

  • Ընդունի՛ր Նրա մխիթարությունը։

  • Դավանի՛ր Նրա հավատարմությունը։ 

  • Ճանաչի՛ր Նրա կամքը։ 

  • Զորացի՛ր ու ամրապնդի՛ր հոգիդ։ 

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հրավիրում եմ քեզ ամեն օր աղոթքով խորհելու Աստծո Խոսքի շուրջ և, արդյունքում, նորոգվելու քո մտքի նորոգությամբ։ Սա՛ է այն բանալին, որը կբացի քո առջև այնպիսի մի կյանք, որը լի է Տեր Աստծո ներկայությամբ՝ Նրա Սուրբ Հոգու բերած արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ։ Աստծո Խոսքը Քո երկնային Հոր թողած ժառանգությունն է քեզ՝ Արարչի յուրահատուկ նվերը։ Թա՛նկ գնահատիր այն, առանձնահատուկ մտերմություն ունեցի՛ր Աստվածաշնչի հետ և ամեն օր սնվի՛ր Սուրբ Գրքի մաքրամաքուր հոգևոր սնունդով։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես