Աստծո խոստումները քեզ համար են, Ընկեր
«Բոլոր այն խոստումները, որոնք Աստված տվել է քո կյանքի համար, անպայման կատարվելու են»:
Նկատե՞լ ես, թե մարդիկ որքա՜ն հեշտությամբ ենք խոստումներ տալիս:
Ինչ-որ մեկը մեզ ասում է. «Այո´, խոստանում եմ… Կանեմ դա այս շաբաթ»: Քեզ հետ նման բան երբևէ պատահե՞լ է: Երբեմն մենք էլ խոստանում ենք և չենք պահում մեր խոստումը:
Բարեբախտաբար, Աստված իսկապես տարբեր է մեզնից` մարդկանցից: Նա Իր Խոսքում հայտարարում է․ «․․․այնպես էլ կլինի Իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա Ինձ մոտ, այլ կկատարի Իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար Ես ուղարկել եմ նրան» (Եսայիա 55․11):
Դու կարող ես համոզված լինել, որ այն ամենն, ինչ Աստված ասել է Իր Խոսքում, կատարվելու և իրականանալու է: Նրա Խոսքը հօդս չի ցնդում կամ անդարձ անհետանում: Ընդհակառակը, Աստծո Խոսքը իրագործում է այն, ինչի համար դուրս է եկել Աստծո շուրթերից, և վերադառնում է Աստծո մոտ միայն Նրա կամքը լիարժեք կատարելուց հետո:
Ահա թե ինչու, եթե նույնիսկ մարդն ինչ-որ հարցում կասկածներ ունի, Աստվածաշունչը վստահեցնում է, որ Աստծո Խոսքը հաջողվելու է և կատարվելու է այն, ինչը հաճելի է Աստծուն:
Սիրելի Ընկեր, Աստված այնքա՜ն խոստումներ ունի քեզ համար՝ փրկության խոստում (Հռոմիացիս 10․9), խաղաղության խոստում (Հովհաննես 14.27), բժշկության խոստում (Ելից 15.26) և այլն։ Եվ այս խոստումներից ոչ մեկը դատարկ խոսքեր չեն, այլ բոլորը իրականացնում են Աստծո ծրագիրը քո կյանքում, Ընկեր:
Աստված երբեք դատարկ խոսքեր չի ասում: Ամենն, ինչ Նա ասում է, չի կարող չիրականանալ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
