D57A7453-B470-421E-9A51-87A1EA875907

Գլխավոր | Հրաշքներ | Առաքելությունն իրագործելի՛ է

Առաքելությունն իրագործելի՛ է

Սիրելի՛ բարեկամ, ի՞նչ կպատասխանեիր, եթե Աստված քեզ ուղղեր այս հարցը. «Երկրի վրա Իմ առաքելության իրագործման հարցում կարո՞ղ եմ հույս դնել քեզ վրա․․․»:

Երբեմն մենք մեզ արժանի  չենք համարում Աստծուն ծառայելու և Նրա սկսած փրկության առաքելությունն այս երկրի վրա շարունակելու համար։ Երբեմն էլ այն, ինչը մեզնից է պահանջվում անել, դա է մեզ համար անհավանական ու անիրագործելի թվում։ Հենց դա տեղի ունեցավ Մարիամի՝ Տեր Հիսուսի մոր հետ։

Երբ հրեշտակը նրան հայտնեց որդու գերբնական ծննդյան մասին, ահա թե ինչպիսին էր նրա արձագանքը. «Մարիամը հրեշտակին ասաց. «Այդ ինչպե՞ս կլինի. չէ՞ որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում։  Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի» (Ղուկաս 1.34-35):

Թվում էր, թե Մարիամի կյանքը պետք է ընթանար բնականոն հունով՝ Հովսեփի հետ նրա նշանադրությամբ և հետագա սովորական ընտանեկան կյանքի ընթացքով։ Սակայն Աստված միջամտում է այս ծրագրերին և ասես Մարիամին տալիս է այն նույն հարցը․ «Կարո՞ղ եմ հույս դնել քեզ վրա և վստահել քեզ: Դու որդի կունենաս ոչ թե այն ժամանակ, երբ դու ես ակնկալելու, այլ երբ ես ընտրեմ։ Դա տեղի կունենա ոչ թե քո կամ մյուս մարդկանց պատկերացրած կերպով, այլ՝ հակառակ բոլոր մարդկային պատկերացումներին ու ողջամտության օրենքներին։ Եթե համաձայնես մաս դառնալ Իմ առաքելության, հնազանդվես Իմ կամքին և հավատաս Ինձ, կտեսնես Իմ զորությունը քո և մյուսների կյանքում»:

Քո իրավիճակների «անհնարինությունը» մյուսներին քո կյանքում Աստծո զորությունը ցույց տալու քո առաքելությունն է: Քո հավատքն այն պարգևն է, որը  Աստված է տալիս քեզ։ Ուստի, հավատքով ընդունի՛ր Աստծո առաքելությունը քո կյանքի համար, որքան էլ անհավանական ու անիրագործելի այն թվա քեզ այսօր: Մի՛ փախիր քո խնդրից: Թող Աստծո Հոգին լցնի քեզ և Տեր Հիսուսին տեսանելի դարձնի քո կյանքում քեզ համար և քո միջոցով մյուսների համար: Հավատքը Տեր Աստծուն վստահելու որոշումն է: Իսկ Աստված էլ Իր հերթին շատ է սիրում վստահել այն մարդկանց, ովքեր վստահում են Իրեն:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու հավատում ես Աստծուն և այնպիսի իրավիճակում ես հայտնվել, որից ելք չես տեսնում, որն անհնարին է թվում կամ երկար ժամանակ ոչ մի առաջընթաց չես գրանցում, ապա, ամենայն հավանականությամբ, դու Տեր Աստծուց տրված առաքելության մեջ չես: 

Մի պահ պատկերացրու Մարիամի կարգավիճակը։ Նա կարողացավ ծանրագույն պայմաններում կատարել Տեր Աստծո վստահած առաքելությունը, քանի որ ընտրեց Աստծուն վստահելը: Որքան էլ ծանր լինի ու անհնարին թվա քեզ վստահված առաքելությունդ, իմացի՛ր, որ միայն հավատքով, համբերությամբ և Աստծուն վստահելով է, որ կարող ես հաջողվել Տիրոջից տրված քո առաքելության մեջ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: