• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 7 մյս 2022 թ.

Անգամ կրակը բացահայտում է լավագույնը🔥

Հրապարակման ամսաթիվ 7 մյս 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, կյանքում մեզ բազմաթիվ  փորձություններ կարող են այցելել, որոնցից ոչ մի մարդ չի կարող խուսափել։ Բայց երբ դու Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ դարձել ես Աստծո զավակ, ապա իրավիճակը արմատապես ուրիշ է լինում։ Ահա թե ինչ է խոստանում Աստված Իր զավակներին․ «Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի» (Եսայիա 43․2):

 

Կրակը մի հսկայական կործանարար ներուժ ունեցող տարերք է, որը կարող է ոչնչացնել ամբողջական տարածքներ ու մեծ վնասներ հասցնել մարդկանց։ 

 

Սակայն բացի կործանարար ներուժը, կրակը մեկ այլ դերակատարում ունի։ Այն զտող ու մաքրագործող, ինչպես նաև դյուրաբեկ դարձնող և ամրություն հաղորդող հատկութուններ ունի, ինչպես դա կարող ենք տեսնել ոսկու և արծաթի, երկաթի ու պողպատի պարագայում։

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տերը գիտի, որ փորձությունները, որոնց միջով անցնում ես, կարող են քեզ ընկղմել տխրության ու տրտմության մեջ: Նա ցավում ու տառապում է Իր զավակների վշտից և ցավից: Նա նաև գիտի, թե ինչպիսի «կրակներ» թույլ տա քո կյանքում, որպեսզի բացահայտի քո ներսում քնած լավագույնը՝ զտի քեզ, մաքրագործի, դարձնի հեզ ու խոնարհ և հոգևորապես ամուր ու կայուն։ 

 

Եթե դու Աստծո զավակ ես և Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտ, ապա երբե՛ք մենակ չես քո փորձությունների մեջ։ Եթե անգամ քո կյանքի դժվարությունները կարելի է համեմատել կրակով վառված հնոցի հետ, ապա ուզում եմ քեզ հավաստիացնել, որ Տերը անգամ հնոցի մեջ է քեզ հետ ճիշտ այնպես, ինչպես Նա Դանիելի ընկերների հետ էր կրակով բորբոքված հնոցում: Եվ Նա երբեք թույլ չի տա, որ այնպիսի մի փորձության ենթարկվես, որը կրելն ու հաղթահարելը քո ուժերից վեր է:

 

Քո կյանք այցելած կրակը քո մեջ բացահայտելու է լավագույն որակները։ Տերը չի ուզում, որ դու տառապես։ Նա ամեն բան դեպի բարին է ուղղելու։ Նա քեզ հետ է։ Նա քեզ ուժ է տալիս։ Նա քեզ ելք է ցույց տալու։ 

 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Հա՛յր, շնորհակալություն, որ կանգնած ես իմ կողքին այն բոլոր փորձությունների մեջ, որոնց միջով անցնում եմ: Ես վստահում եմ Քեզ։ Այդ փորձությունները իմ մեջ բացահայտելու են լավագույնը և այդ ամենի մեջ երևալու է Քո փառքը: Շնորհակալ եմ, որ ամեն բան Քեզ սիրողների համար բարուն գործակից ես դարձնում։ Ես սիրում եմ Քեզ և վստահ եմ Քո խոստումների ճշմարիտ լինելու հարցում։ Շնորհակալ եմ այն ուժի և զորության համար, որ ստանում եմ իմ փորձությունների մեջ Քո մխիթարող ներկայությունից։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»:

 

Երբ քայլում ես կրակի միջով,  դու տարվում ես  դեպի այն արտասովորը, որն Աստված ունի քեզ համար:

 

Այսօր լցվի՛ր Նրա ուժով:

 

Դու լցված ես ուժի, քաջության և զորության Հոգով:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես