May 17

Գլխավոր | Հրաշքներ | 7 բանալի Աստծո հետ անխափան կապ ունենալու համար…

7 բանալի Աստծո հետ անխափան կապ ունենալու համար…

Երբևէ փորձե՞լ ես ներբեռնել մի ֆայլ, որը հարյուրավոր մեգաբայթերի ծավալ է ունեցել: Ձեր կապի արագությունից կածված այդ գործընթացը կարող է տևել մի քանի ժամ կամ նույնիսկ օրեր: Ինչևէ, իսկ եթե քո կապը անխափան է և արագագործ, ապա նույն ներբեռնումը կարող է ընդամենը րոպեներ տևել: Եթե ունեցել ես նման փորձառություն ապա հաստատ զգացած կլինես այդ զարմանահրաշ տարբերությունը։

Նմանապես, նկատե՞լ ես արդյոք, որ որոշ քրիստոնյաներ կարծես ավելի որակյալ կապուղի ունեն Աստծո հետ հաղորդակցության համար, քան մյուսները: Սակայն տե՛ս, թե ինչ է ասում Աստվածաշունչը Գործք 10․34-35 հատվածում. «Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան»։

Այլ կերպ ասած, Տեր Աստծո համար չկան նախընտրելի և առանձնահատուկ մարդիկ, որոնց հետ Նա ուզում է հաղորդակցվել, իսկ մյուների հետ՝ ոչ։ Այդ դեպքում ի՞նչը կարող է մեզ օգնել Նրա հետ ավելի որակյալ կապ հաստատելու գործում: Ահա 7 գործնական բանալիներ.

  1. Պարբերաբար խորհի՛ր Աստծո մասին: Աստվածաշունչն ասում է` այն ինչ մենք մտածում ենք մեր սրտերում, հենց այդպիսին էլ դառնում ենք (Առակաց 23․7
  1. Ընկղմվի՛ր Նրա Խոսքի մեջ… ոչ միայն պարզապես կարդալով, այլ յուրաքանչյուր խոսքի շուրջ խորհելով, ավելի խորը մտորելով այն խոսքի շուրջ, որն ավելի շատ է դիպչում ձեր սրտին:
  2. Թո՛ւյլ տուր, որ Սուրբ Հոգին գործի քո կյանքում։ Սկսի՛ր Նրա հետ անձնական հաղորդակցություն ունենալու փափագից։ Շատ քրիստոնյաների համար բնական չէ Աստծո ձայնը լսելը։ Սակայն այդպես չէ, այն քրիստոնյաների պարագայում, ովքեր որակյալ կապուղի ունեն Նրա հետ հաղորդակցության համար:
  3. Զարգացրո՛ւ օգտակար սովորություններ, հաստատի՛ր հոգևոր կարգուկանոն, առանձնացրո՛ւ մենիկ մի վայր, նման Տեր Հիսուսին, Ով պարբերաբար գնում եմ Գեթսեմանի պարտեզ աղոթելու:
  1. Գովաբան՛ր և փառաբանի՛ր Աստծուն քո երգերով: Փառաբանությունը սքանչելի մի հաղորդակցություն է հաստատում Տեր Աստծո հետ: Երբ մենք գովերգում ենք նրան մեր երգերով, մենք փայլում ենք ուրախությունից և մեր երեսը չի տրտմում ամոթի պատճառով (Սաղմոս 34․5):
  2. Եղի՛ր երախտապարտ: Երախտագիտությունը մեզ մոտեցնում է Աստծո սրտին: Սկսեք ու ավարտեք օրը «Տեր, շնորհակալ եմ Քեզնից…» արտահայտությամբ և ասեք նվազագույնը 5 բան, որի համար շնորհակալ եք:
  3. Ընդօրինակի՛ր նրանց, ովքեր մեծ հավատք ունեն: Պողոս առաքյալը գրում է հետևյալը. «Նմանվեք ինձ, քանի որ ես ինքս փորձում եմ նմանվել Քրիստոսին» (Ա Կորնթացիս 11․1)

Այս ցանկն, անշուշտ, վերջնական չէ, սակայն այն լավ սկիզբ կարող է լինել քեզ համար Աստծո հետ որակյալ կապ հաստատելու առումով: 

Սիրելի բարեկամ, եթե դու ասվածից բացի այլ առաջարկներ ունես Տիրոջ հետ բարձրակարգ կապ հաստատելու վերաբերյալ, ապա խնդրում եմ այս գրառման ներքևում մեկնաբանություն գրես:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: