• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 3 օգս 2023 թ.

Երբ Աստված քեզ ասում է՝ Ես սիրում եմ քեզ

Հրապարակման ամսաթիվ 3 օգս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր ես ուզում եմ քեզ առաջարկել, որպեսզի քաջալերվես Հայր Աստծու սրտի այս խրախուսական խոսքերով։ Դրանք ձևավորվել են Աստծու էության մասին Աստվածաշնչում նկարագրվող ճշմարտություններից և յուրաքանչյուրիս հանդեպ Նրա ունեցած սիրո նկարագրություններից։

 

«Զավա՛կս,

Գուցե այսօր դու այս գրառումը բացել ես՝ փնտրելով Իմ կողմից մի նշան, որպեսզի չհանձնվես քո պայքարներում և չթուլանաս քո հավատքի ընթացքի մեջ։

Գուցե դու երբևէ չես զգացել, թե ինչ է իրական խաղաղությունն ու հանգիստը։

Թո՛ւյլ տուր քեզ ցույց տալ, որ Իմ սերը քո նկատմամբ ավելի մեծ է, քան քո բոլոր վախերն ու անհանգստությունները,

Ավելի մեծ, քան քո դժվարությունները,

Եվ ավելի խորը, քան քո ստացած վերքերը։

Իմ սերը հաղթում է ամեն իրավիճակի և ամեն դժվարության։

Եվ երբ ինչ-որ բան չի լինում այնպես, ինչպես դու էիր սպասում,

Ես մնում եմ նույնը։ Ես երբե՛ք չեմ փոփոխվում։

Ես շատ օրհնություններ ունեմ քեզ համար։

Այնպիսի՜ մեծ ծրագրեր, որոնք չես էլ կարող պատկերացնել։ 

Այսօր որոշում կայացրու մոտենալու Ինձ։Ինձ մոտենալու համար դու պետք է հեռանաս այն ամենից, ինչը հակառակ է Իմ կամքին։ Իմ կամքը ճանաչելու համար դու պետք է այն փնտրես Իմ Խոսքի փոխանցած սկզբունքների ու ճշմարտությունների մեջ։

Թո՛ւյլ տուր, որ Ես քեզ օգնեմ վերականգնվելու հարցում․․․, որովհետև ոք ոչ չի կարող դա անել այնպես, ինչպես Ես կարող եմ անել քո կյանքում։

Ինչպիսի դժվարություններով էլ անցնես․․․ անգամ ամենահուսահատ իրավիճակներում, երբեք չմոռանաս, որ Ես սիրում եմ քեզ։

Պարզապես մոտեցի՛ր Ինձ․․․Ես քո երկնային Հայրն եմ և կընդունեմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Բայց Իմ ձեռքերի մեջ և Ինձ շատ մոտ՝ Իմ գրկում, դու երբե՛ք չես կարող մնալ առաջվանը։ Ես կփոխակերպեմ քո կյանքը՝ կբժշկեմ քո բոլոր վերքերը և կսովորեցնեմ քեզ այս կյանքում հաղթական ընթացք ապրելու բոլոր հմտությունները․․․Ինչպիսի մտքեր էլ քեզ այցելեն, երբե՛ք չմոռանաս, որ ճշմարտությունն այն է, որ Ես սիրում եմ քեզ․․․»։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ահա՛ իմ աղոթքը քեզ համար։ Այն բառացիորեն վերցված է Եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակից․ «․․․որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք» (Եփեսացիս 3․17-19)։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես