• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 փտր 2023 թ.

Դու Աստծու սիրո կենտրոնում ես

Հրապարակման ամսաթիվ 13 փտր 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, երբեմն մեզ կարող է թվալ, թե Աստված մոռացել է մեզ։ Ոմանք կարծում են, թե միլիարդավոր մարդկանց մեջ Աստված չի նկատում իրենց և չի տեսնում իրենց ապրած կյանքը։ Սակայն Աստվածաշունչը մեզ այլ բան է սովորեցնում․ «․․․Ես կանչեցի քեզ քո անունով․․․, թեև դու Ինձ չէիր ճանաչում» (Եսայիա 45․4):

 

Իրականում, դու ո՛չ միայն թանկ ու կարևոր ես Տեր Աստծո համար, այլև Նա գիտի քեզ քո անունով և Իր աչքը չի կտրում քեզնից: Նա ամեն բան գիտի քո մասին՝ ցանկացած մանրուքն ու ծածուկ բաները:

 

  • Նա տեսնում է քո բոլոր գործերն ու արարքները (տե՛ս Սաղմոս 33․13-15 հատվածը):

  • Նա գիտի անգամ քո գլխի մազերի թիվը (տե՛ս Մատթեոս 10․30 խոսքը):

  • Նա գիտի, թե ինչ ես խոսելու, երբ դեռ ոչ մի բառ չես արտաբերել (տե՛ս Սաղմոս 139․4 խոսքը):

  • Նա գիտի քո կարիքները, նախքան Նրանից որևէ բան կխնդրես (տե՛ս Մատթեոս 6․8 խոսքը):

  • Նա գիտի քո նստելն ու վեր կենալը (տե՛ս Սաղմոս 139․2 խոսքը):

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված ամեն բան գիտի քո մասին և դու անկարևոր մեկը չես Նրա համար։ Աստված ճանաչում է քեզ, տեղյակ է քո կյանքից և սիրում է քեզ անձնապես և մտերմորեն։ 

 

Առաջարկում եմ միասին աղոթել շնորհակալության այս կարճ աղոթքով․ «Իմ բարի և ողորմած Տե՛ր, շնորհակալ եմ իմ սիրտը լուսավորելու համար, շնորհակալ եմ Քո հոգատարության, շնորհքի, զորության և Քո անսահման խորը սիրո համար: Ես ուզում եմ ամեն օր հիշել, որ Դու հանուն իմ փրկության Քո միածին Որդուն ես զոհել Գողգոթայի խաչի վրա և որ Դու ամեն բան գիտես իմ մասին: Խնդրում եմ, որպեսզի ինձ օժտես իմաստությամբ և Քո կամքի մեջ ապրելու զորությամբ։ Քո կամքի մեջ ապրելը ինձ ինքնավստահություն ու խաղաղություն է պարգևում: Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»:

 

Որտեղ էլ որ լինես, վստահ եղի՛ր, որ դու Աստծու սիրո կենտրոնում, և Նա երբեք Իր աչքը չի կտրի քեզնից: 

 

Քեզ հրաշալի օր եմ մաղթում Տեր Աստծու սիրո քաղցր ներկայության մեջ:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես