• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 մյս 2021 թ.

Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել:

Հրապարակման ամսաթիվ 30 մյս 2021 թ.

Ես հավատում եմ, որ Աստված մարդկային սրտի մեջ դրել է մյուսներին բարիք անելու, օգնելու և կյանքի բեռները թեթևացնելու մի զորեղ մղում, որպեսզի աշխարհը ավելի լուսավոր ու բարի տեղ դարձնի մարդկության համար։

Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա մի ուժ է, որ մեզ մղում է գործելու նույնիսկ այն դեպքում, երբ մեր կյանքի հանգամանքները ու դառնությունները երբեմն մեզ մոռացնել են տալիս մեր բարի մտադրությունները։

Իսկ ի՞նչ կասես քո մասին, Ընկեր: Ի՞նչն է քեզ մղում գործելու։ Ինչի՞ն ես ձգտում հասնել քո կյանքում: 

Աստվածաշունչն ասում է , որ Տերն «Իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր (Տիտոս 2․14

 Նախանձավորությունը մի բան է, որը մեզ առաջ է մղում անգամ այն ժամանակ, նույնիսկ երբ մեր կյանքում լուրջ դժվարություններ են ի հայտ գալիս։ Նախանձավորությունը այն ներքին կրակն է, որը մեզ առաջ է մղում ՝ մեր կյանքը դնելով անկասելի շարժման մեջ։ Այնուամենայնիվ, եռանդը կարող նաև երբեմն մարել:

Սիրելի Ընկեր, եթե դա տեղի է ունեցել քո կյանքում, ապա կարող ես աղաղակել Աստծուն, որպեսզի Նա կրկին բորբոքի քո ներսում այն կրակը, որը կար նախկինում, և է՛լ ավելի գեղեցիկ ու համառ եռանդ ու նախանձավորություն դնի քո սրտում:

Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել։ Հենց քեզնից է կախված քո հետագա ընթացքը: Ամենալավը դեռ առջևում է: Դու դեռ շատ սքանչելի գործեր ես գործելու: Գործեր, որոնք Աստված պատրաստել է հատուկ քեզ համար, որոնք Տերը ծրագրել է՝ Իր մտքում հենց քե՛զ ունենալով:

Աստծո համար թանկ ու կարևոր Ընկեր, թող Աստված օրհնի քեզ այսօր և թարմացնի հանուն Իրեն ապրելու և Իր գործերը գործելու քո նախանձավորությունը։ Նա ծրագիր ունի քեզ համար․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես