Ես հավատում եմ, որ Աստված մարդկային սրտի մեջ դրել է մյուսներին բարիք անելու, օգնելու և կյանքի բեռները թեթևացնելու մի զորեղ մղում, որպեսզի աշխարհը ավելի լուսավոր ու բարի տեղ դարձնի մարդկության համար։
Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա մի ուժ է, որ մեզ մղում է գործելու նույնիսկ այն դեպքում, երբ մեր կյանքի հանգամանքները ու դառնությունները երբեմն մեզ մոռացնել են տալիս մեր բարի մտադրությունները։
Իսկ ի՞նչ կասես քո մասին: Ի՞նչն է քեզ մղում գործելու։ Ինչի՞ն ես ձգտում հասնել քո կյանքում:
Աստվածաշունչն ասում է , որ Տերն «Իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր (Տիտոս 2․14)։
Նախանձավորությունը մի բան է, որը մեզ առաջ է մղում անգամ այն ժամանակ, նույնիսկ երբ մեր կյանքում լուրջ դժվարություններ են ի հայտ գալիս։ Նախանձավորությունը այն ներքին կրակն է, որը մեզ առաջ է մղում ՝ մեր կյանքը դնելով անկասելի շարժման մեջ։ Այնուամենայնիվ, եռանդը կարող նաև երբեմն մարել:
Սիրելի բարեկամ, եթե դա տեղի է ունեցել քո կյանքում, ապա կարող ես աղաղակել Աստծուն, որպեսզի Նա կրկին բորբոքի քո ներսում այն կրակը, որը կար նախկինում, և է՛լ ավելի գեղեցիկ ու համառ եռանդ ու նախանձավորություն դնի քո սրտում:
Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել։ Հենց քեզնից է կախված քո հետագա ընթացքը: Ամենալավը դեռ առջևում է: Դու դեռ շատ սքանչելի գործեր ես գործելու: Գործեր, որոնք Աստված պատրաստել է հատուկ քեզ համար, որոնք Տերը ծրագրել է՝ Իր մտքում հենց քե՛զ ունենալով:
Աստծո համար թանկ ու կարևոր զավակ, թող Աստված օրհնի քեզ այսօր և թարմացնի հանուն Իրեն ապրելու և Իր գործերը գործելու քո նախանձավորությունը։ Նա ծրագիր ունի քեզ համար․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը