June-28

Գլխավոր | Հրաշքներ | Տերը կխաղաղեցնի քո կյանքի փոթորիկը

Տերը կխաղաղեցնի քո կյանքի փոթորիկը

Սիրելի՛ բարեկամ, այսօր կրկին ուզում եմ Աստվածաշնչից դուրս բերված խոսքերի հիման վրա քեզ համար Տիրոջ սրտից բխած ուղերձով կիսվել քեզ հետ։ Աղոթում եմ, որ Տիրոջ սիրո ու հոգատարության այս խոսքերը թարմացնեն քո կյանքն ու մխիթարեն քեզ։

«Իմ թանկ ու սիրելի՛ զավակ, թող քեզ չվախեցնեն փոթորկոտ քամու ուժգնացող ձայները։ Ես քո կողքին եմ և անհրաժեշտ պահին կարող եմ խաղաղեցնել քո կյանք այցելած այդ փոթորիկը: Իմ մի խոսքը բավարար է, որպեսզի քամին դադարի և կատարյալ լռություն տիրի։ Երբ լսում ես քամիների սուլոցն ու պոռթկումները, երբ տեսնում ես, թե ինչպես են ծովի ալիքները վեր խոյանում ու մոլեգնում կատաղած հսկաների պես, մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր Ինձ հետ: Այդ ժամանակ ավելի՛ մոտեցիր ինձ և ապաստան գտի՛ր Իմ գրկում: Ո՛չ մի փոթորիկ չի կարող խլել քեզ 

Իմ սիրո գրկից։ Ո՛չ մոլեգնող կասկածի քամիները, ո՛չ սարսափազդու արհավիրքների փոթորիկները, ո՛չ գայթակղության ուժգին ալիքները չեն կարող խլել Ինձնից Իմ սերը քո հանդեպ։ Իմ թա՛նկ զավակ, Իմ սերը քո հանդեպ ավելի զորեղ է, քան բոլոր արհավիրքներն ու տարերային ուժերը՝ միասին վերցրած։ Իմ սերը քեզ համար փարոս է քո կյանք այցելած խավար փոթորիկների ժամանակ։ Այն քեզ միշտ դեպի անվտանգ նավահանգիստ է առաջնորդելու՝ մշտապես ձգելով քեզ դեպի Ինձ և Իմ կամքի ապահովության խաղաղությունը։ Քանի դեռ քո սիրտը մոտ է Իմ սրտին, ոչինչ ու ոչ մի բան չի կարող քեզ խլել Իմ ձեռքերից։ Քանի դեռ դու ամուր բռնել ես Իմ ձեռքից, ոչի՛նչը և ո՛չ ոք չի կարող բաժանել մեզ: Ես սիրում եմ քեզ։ Պարզապես խոսի՛ր Ինձ հետ ու պատմի՛ր քո անհանգստությունների մասին․․․»:

Աստվածաշնչի հղումներ՝ Մարկոս 4․39, Հռոմեացիս 8․35-39

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իրապես, իմ աղոթքն ու հորդորն է քեզ, որ սկսես առանձնանալ ու խոսել Տեր Աստծու հետ։ Նա քո կողքին է։ Նա լսում է քեզ։ Խոսի՛ր և հավատա՛, որ Նա լսում է քեզ։ Եղի՛ր անկեղծ։ Եղի՛ր անմիջական։ Բացի՛ր քո սիրտը քո երկնային Հոր առջև, և Նրա հետ զրուցելը դարձրո՛ւ քո կյանքի կարևորագույն գործերից մեկը։ Նա սիրում է քեզ և փափագում է օգնել քեզ քո տկարությունների մեջ։ Միայն սովորություն դարձրո՛ւ Նրա հետ պարբերաբար կիսվելը և Նրանից խրատներ և ուղղորդում ստանալը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: