2021-04-05

Գլխավոր | Հրաշքներ | «Տերը կանչում է քեզ»

«Տերը կանչում է քեզ»

Սիրելի բարեկամ, այսօր ուզում եմ հրավիրել քեզ լսելու, թե Տերը ինչ է ասում քեզ։ 

Հենց քեզ…

Ես հենց քեզ եմ ընտրել, որպեսզի մարդկանց փոխանցես Իմ Բարի Լուրը, որպեսզի ապրես Իմ Արքայության արժեքները, որպեսզի մարդկանց փոխանցես Իմ սերը և հայտարարես Իմ ճշմարտությունները առանց փոխզիջումների։ 

Ես քեզ ընտրել եմ որպես Իմ բնակության վայր, որտեղ կհաստատեմ իմ իշխանությունն ու տիրապետությունը։ Ես քեզ Իմ Թագավորության դեսպանն եմ դարձրել, և նաև՝ Իմ սիրո դեսպանը։ 

Այո՛, Ես նպատակ ունեմ, որ նաև քո շնորհիվ այս աշխարհը փոխակերպվի՝ վերապրի սիրո փոխակերպում։ Ես քո միջոցով ուզում եմ աշխարհին այնպիսի մի սեր փոխանցել, որն անհնարին է կանգնեցնել և որին ոչինչ չի կրող խոչընդոտել։ Երբե՛ք չասես, թե դու անկարևոր մեկն ես, որ դու որևէ դերակատարում չես կարող ունենալ, թե դու չես կարող․․․։ Դու ունե՛ս Իմ Հոգին  Իմ Խոսքն է քո մեջ բնակվում։ 

Փնտրի՛ր Իմ երեսը, Ի՜նձ փնտրիր։ Սովորի՛ր, սովորի՛ր Ինձնից։ Քո մտքերի կենտրոնում թող Ե՛ս լինեմ և գործի՛ր, գործիր Իմ սիրո և Իմ շնորհքի մեջ։ 

Մի՛ փախցրու աչքերդ սովածից…, մեկնի՛ր ձեռքդ օգնելու համար։ Մի՛ փակիր ականջներդ տռապանքի մեջ գտնվողի լացի հանդեպ…, կիսի՛ր նրա վիշտը։ Մի՛ մերժիր որբևայրուն ու որբին։ Մի՛ մոռացիր բանտարկյալներին։

Ես ուզում եմ հպվել ու վերափոխել մարդկանց կյանքերը, և ցանկանում եմ դա անել հենց քո՛ միջոցով։ 

Դու ունես Իմ ԴՆԹ-ն, քո երակներում Իմ «արյունն» է հոսում։  Ես ուզում եմ, որ դու լինես այնպիսին, ինչպիսին Ես եմ։ Եղի՛ր սիրով լեցուն, առատաձեռն և կարեկից։

Երբե՛ք չմոռանաս, որ Ես քեզ դրարձել եմ այս երկրի աղը և այս աշխարհի լույսը»։ 
Ահա մի քանի Աստվածաշնչյան հղումներ, որոնց վրա կառուցվել է քո այսօրվա «Հրաշքի» այս գրառումը։ Մատթևոս 5․14, Ղուկաս 11․33, Մատթևոս 28․19, Մատթևոս 25․34-40, Մատթևոս 5։13-14

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: