July-15

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ չտա՛ս, որ վախը կառավարի քեզ

Թույլ չտա՛ս, որ վախը կառավարի քեզ

Սիրելի՛ բարեկամ, այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում ուզում եմ, որ միասին խոսենք վախի մասին։ Վախը շատ վատ խորհրդատու է։ Վախը կարող է վերածվել տագնապի և կաթվածահար անել մեզ։ Իսկ Աստված կամենում է, որ դու հաղթահարես քո բոլոր վախերը։ «Մի՛ վախեցիր»,- ասում է Տեր Հիսուսը…

Ի՞նչ է վախն իրականում։ Այն կարող է սահմանվել որպես «տագնապի մի զգացում, որն առաջացել է իրական կամ մտացածին վտանգի արդյունքում»։ 

Իմ հարցը հետևյալն է. «Ի՞նչ է կատարվում, երբ քո կյանքում վախը գլուխ է բարձրացնում։ Երբ վախի զգացումը, վատ կանխազգացումը կամ տագնապն այնքան զորեղ են դառնում, որ խանգարում են քեզ լինել նորմալ ու ողջամիտ»։ Ահա երեք բան, որ վախի հետևանքներն են. 

  • Վախը կաթվածահար է անում։ 
  • Վախը սնուցում է կասկածները։
  • Վախը քո մեջ սպանում է Աստծո ծրագրերը, որոնք Նա ունի քե՛զ համար։ 

Վախը հավատքի դեմ մեր թշնամու ամենաշատ կիրառվող զենքերից մեկն է, որի նպատակն է քեզ քո հոգևոր ընթացքի մեջ ճնշելն ու խանգարելը։ Սակայն մի զորեղ ճշմարտություն կա, որ պետք է իմանաս՝ Տեր Հիսուսը հաղթե՛լ է այդ թշնամուն (տե՛ս Կողոսացիս 2․15)։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշնչում գրված է, որ քեզ տրված է զորության, սիրո և ողջամտության Հոգի, այլ ոչ թե երկչոտության, վախի ու կասկածի (տե՛ս ‭‭Բ Տիմոթեոս‬ ‭1․7‬)։ 

Զորության, սիրո և առողջ մտքի Հոգին Տեր Աստծու պարգևն է քեզ։ Այն քեզ տվել է Ինքն Աստվա՛ծ․․․ ո՛չ թե աստվածային ինչ-որ անուղղակի միջամտությամբ, այլ ուղղակիորեն Արարիչ Աստծու կողմից՝ Նրա կողմից, Ով շուտով վերադառնալու է՝ որպես Հաղթող Տեր։ 

Անկասկած, վախի դեմ միակ արդյունավետ դեղամիջոցը Աստծու կատարյալ սերն է, որը հաղթում ու հեռացնում է ամեն վախ ու տագնապ մարդու սրտից։ Տիրոջ սերը քո հանդեպ արմատախիլ է անում քո ներսում առկա վախերի բոլոր դրսևորումները։ Հավատքով ամուր բռնի՛ր և դավանի՛ր այն աստվածային ճշմարտությունը, որը գրված է Ա Հովհաննես 4.18 խոսքում. «Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ»։
https://www.bible.com/2329/1jn.4.18.նվաա

Խնդրում եմ քեզ՝ այսօր ընդունի՛ր այս խոսքերը քո սրտի մեջ։ Աստծու Խոսքը սնում է մեր հավատքը։ Աստծու Հոգին քաջալերում և ուղղորդում է մեզ։ Նա մեզ կարողություն է շնորհում քանդելու բոլոր պատնեշները և ճեղքելու բոլոր ահարկու արգելքները։ Աստծու շնորհած զորության շնորհիվ դու կարող ես ունենալ զորավոր հաղթանակներ (տե՛ս Սաղմոս 18.2 և Գ Թագավորաց 22.30 խոսքերը):

Ե՛կ միասին աղոթենք այս խոսքերով. «Տե՛ր, ես դավանում եմ իմ շուրթերով, որ Դու ես իմ Տերը և իմ կյանքի Փրկիչը: Ես դավանում եմ, որ Քո Խոսքը ճշմարտություն է։ Այո՛, Դու ինձ տվել ես զորության, սիրո և ողջամտության Հոգի: Ես ընդունում եմ Քեզնից այդ Հոգին։ Ես հավատում եմ, որ վախերը և դրանց բոլոր հետևանքներն այլևս իշխանություն չունեն ինձ վրա և կորցրել են իրենց զորությունը, քանի որ ես Քեզ եմ պատկանում։ Քոնն է իմ ողջ կյանքը, իմ զգացումները, իմ իրավիճակները, իմ երազանքները և ամեն, ամեն բան։ Ես քոնն եմ, Տե՛ր, և Քո անունն եմ ուզում փառավորել։ Շնորհակալ եմ այն ազատության համար, որ Դու ես ինձ պարգևել՝ ազատագրելով ինձ իմ բոլոր վախերից։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: