Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար:
Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար:
«Որովհետև դու նրան հավիտենական օրհնություն տվեցիր. նրան ուրախացրիր Քո ուրախությամբ» (Սաղմոս 21.6)։
Տեր Աստծո ներկայությունն է մեզ ապրելու զորություն տալիս, ուժ փոխանցում առաջ ընթանալու համար և պահում ու պահպանում է մեզ ամեն օր: Այն լուսավորում է մեր կյանքի ուղին: Այն լցնում ու զարդարում է մեր հոգին երկնային ուրախությամբ և աստվածային խաղաղությամբ:
Ոչ մի բան չի կարող համեմատվել Աստծո հետ մտերմության և շփման այն պահերի հետ, երբ դու Նրա կողքին ես, երբ փնտրում ես Նրա երեսը և լսում Նրա ձայնը:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հրավիրում եմ քեզ այսօր փնտրել Նրա ներկայությունը: Երբ արթանանում ես, թող քո առաջին մտքերը ուղղվեն դեպի Տերը։ Խորհի՛ր Նրա մասին։ Խորհի՛ր Նրա Խոսքի շուրջ։ Թող քո առաջին խոսքերը լինեն Նրան ուղղված գովաբանություններ: Խոսի՛ր Տեր Աստծո հետ։ Գոհացի՛ր Նրանից նոր օրվա համար և խնդրի՛ր Նրա օրհնությունն ու առաջնորդությունը այդ օրվա քո բոլոր ծրագրերի համար։ Չկա ավելի գեղեցիկ բան, քան օրը Տեր Հիսուսի հետ սկսելը:
«Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ» (Սաղմոս 5.3)։
Տերը քո կողքին է։ Նա փափագում է, որ քո ամեն օրը Իր ներկայության մեջ սկսվի։ Այսօր վայելի՛ր Տեր Աստծու ներկայությունը և ուրախացի՛ր Նրա ներկայությամբ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը