December 10

Գլխավոր | Հրաշքներ | Դու շատ ավելի ուժեղ ես, քան քեզ թվում է ?

Դու շատ ավելի ուժեղ ես, քան քեզ թվում է ?

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ քաջալերել հետևյալ աստվածաշնչյան խոսքերով․ 

«․․․Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև ճանաչեցիք Հորը։ Գրեցի ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին» (Ա Հովհաննես 2․14

Հիշի՛ր, որ դու տկար մեկը չես․․․ դու շատ ավելի ուժեղ ես, քան կարծում ես։ Ինչո՞վ ես ուժեղ։ Յուրահատուկ տաղա՞նդ ունես, արտասովոր խե՞լք, թե՞ մկաններով ես ուժեղ։ Ամենևին ո՛չ։ (Թեև շատ հնարավոր է, որ կարող ես տաղանդավոր լինել, խելացի և ֆիզիկապես ուժեղ)։     

Ինչպես Հովհաննես առաքյալն է ասում, դու ուժեղ ես, եթե Աստծո Խոսքը բնակվում է քո մեջ։ Ինչպե՞ս պետք է թույլ տանք, որ այս կենդանի Խոսքը բնակվի մեր մեջ և օր օրի ավելի ու ավելի շատ գործ անի մեր մեջ և մեր միջոցով։ 

Ահա մի քանի միտք, որ օգտակար կլինի այս հարցում․

  • Ամեն օր հիշի՛ր, որ դու Աստծո զավակն ես, և որ Հայրն Իր սրտում լավագույն նպատակներն ունի քեզ համար։ Կարող ես աստվածաշնչյան Խոսքեր անգիր անել և կրկնել։ Դա կամրապնդի քո հավատքը։ 
  • Աստծուն մեծարող երգեր երգի՛ր՝ լինի դա տանը, աշխատավայրում, ավտոբուսի մեջ, եկեղեցում, երեխաներին խնամելիս թե մեքենադ նորոգելիս և այլն․․․
  • Աստծո Խոսքի շուրջ խորհի՛ր կամ ճիշտ աստվածաշնչյան ուսուցումներ պարունակող պատգամներ լսիր։ 
  • Ընթերցի՛ր քրիստոնեական գրքեր, որ գրված են քեզ խրատելու նպատակով։

Որքան ավելի շատ մնաս Աստծո Խոսքի մեջ, այնքան ավելի պատրաստված կլինես նոր դժվարությանը դիմակայելուն, նոր պայքարներին կամ նոր փորձություններին։  

Երբ որևէ հսկա խնդիր է հայտնվում քո առաջ և սպառնում քեզ, կարող ես մարտնչել և պարտության մատնել Զորաց Տիրոջ անունով, ինչպես Դավիթը հաղթեց Գողիաթին։ Հաղթելու համար պարտադիր պայման չէ, որ կատարյալ լինես։ Տեր Հիսուսն է մարմին հագած Աստծո Խոսքը, և Նրա զոհաբերությամբ ենք մենք դարձել Աստծո զավակներ և հաղթողներ․․․ Ավելին, քան հաղթողներ։  

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: