Սիրելի բարեկա՛մ, նախորդ յոթ օրերի ընթացքում մենք տեսանք, թե որքան կարևոր է Աստծուն փառաբանելը, երկրպագելը և Նրա հետ մտերմություն ունենալը։ Այս մտերմությունը պահելու համար շատ կարևոր է փառաբանության կայուն ընթացք ունենալը։ Այն նման է շնչելուն… Առանց թթվածնի մենք չենք կարող ապրել։ Փառաբանությունը պետք է լինի հավատացյալի շնչառությունը․․․
Աստծո հանդեպ մեր փափագն արտահայտվում է փառաբանության մեջ։ Իսկ Նրա մեծ փափագը մեր հանդեպ արտահայտվեց այն ժամանակ, երբ մեզ Իր զավակները դարձրեց։ Սա հենց այն է, ինչի մասին կարդում ենք Աստվածաշնչում. «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք…» (Ա Հովհաննես 3․1)։
Տեր Աստծուն ուղղված փառաբանության մասին ուղերձների այս շարքն ուզում եմ ավարտել սուրբ Ֆրանցիսկոս Ասուզացու հայտնի աղոթքի տողերով։
Օ՜, Տեր իմ,
Ինձ խաղաղության գործիքդ դարձրու:
Ատելության տեղ՝ թող որ սեր ցանեմ,
Վիրավորանքի փոխարեն՝ ներում,
Կասկածի վայրում՝ թող ցանեմ հավատք,
Վհատված հոգում՝ հույսի խնդություն,
Խավար կյանքերում Քո լույսը ցանեմ,
Վշտացած սրտում՝ սուրբ ուրախություն:
Օ՜, հզոր Աստված, շնորհիր ծառայիդ,
Որ ես չձգտեմ երբե՛ք ու երբե՛ք
Լինել սփոփված, այլ սփոփեմ մարդկանց,
Հասկանալու տեղ՝ լինել հասկացված
Եվ ոչ թե սպասեմ, որ լինեմ սիրված,
Այլ սիրեմ նրանց…
Քանզի տալու մեջ մենք ստանում ենք միշտ,
Ներելու դեպքում՝ ներում ենք գտնում,
Եվ մեռնելու մեջ ծնվում ենք կրկին
Հավիտենական նոր կյանքի համար:
Ամեն:
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, քաջալերում եմ քեզ քո կյանքի առաջնահերթությունը դարձնել Տեր Աստծուն ժամանակ հատկացնելը և այդ ժամանակի մեջ Նրան ուղղված փառաբանությանը հատուկ տեղ հատկացնելը։ Կրկին ու կրկին փառաբանությունն ու երկրպագությունն քո կյանքում դի՛ր առաջին տեղում։ Եղի՛ր օրհնված, ուժով նորոգված, Տիրոջով զորացած և լիուլի լցված Նրա անպատմելի շնորհքով ու ողորմությամբ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը