November-8

Գլխավոր | Հրաշքներ | Դու կարող ես արծվի պես լինել

Դու կարող ես արծվի պես լինել

Սիրելի բարեկա՛մ, ընթերցե՛նք Վերականգնի՛ր ուժերդ շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (‭‭Եսայիա‬ ‭40.29-31‬):

Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես է սավառնում արծիվը։ Արծվի թռիչքն այնքա՜ն է սահուն է, որ թվում է նա գրեթե ոչ մի ուժ չի ներդնում վեր սլանալու համար։ Արծիվը հեշտությամբ կարողանում է ընդունել օդի վերընթաց հոսանքներն ու ավելի շատ ճախրում է, քան թռչում։ Մեծ ջանքեր է պահանջվում միայն գետնից կտրվելու ժամանակ։ 

Ճիշտ նույնը Աստված կամենում է տեսնել քո կյանքում։ Նա փափագում է, որ դու սովորես ճախրել արծվի նման։ Դու պետք է սովորես զգալ Սուրբ Հոգու հոսանքը և թույլ տալ, որպեսզի Նրա զորացնող քամին քեզ վեր բարձրացնի։ Քեզնից պահանջվում է միայն Նրա ներկայության մեջ մտնելու ջանքը։ Դրանից հետո կարող ես բացիր թևերդ ու ճախրել՝ հանձնվելով Նրա հոսանքներով։ 

Աստվածաշունչը ասում է հետևյալը. «Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են» (‭‭Հռոմեացիս‬ ‭8․14‬)։

Բարձրացի՛ր ավելի վեր, թռչնի թռիչքի բարձրությունից նայիր քո կյանքի իրավիճակներին, եւ թո՛ւյլ տուր Սուրբ Հոգուն կրելու քեզ Իր զորավոր քամու հոսանքների վրա։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես հավատում եմ Քո խոստումներին, Քո բարությանն ու Քո պարգևած խաղաղությանը։ Ես հավատում եմ, որ Քո Հոգին կարող է շատ ավելի ինձ զորացնել, քան կարող եմ պատկերացնել։ Ես ընտրում եմ Քե՛զ վստահելը։ Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ միացած մնալ Քո Սուրբ Հոգու հոսանքին և, անկախ կյանքիս իրավիճակներին, ճախրել այս կյանքով ինչպես Քեզանով զորացած մի արծիվ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: