• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 հնս 2025 թ.

Դու գեղեցիկ հոգի ունես

Հրապարակման ամսաթիվ 10 հնս 2025 թ.

Կարո՞ղ ես անզեն աչքով տարբերել երկու փոքրիկ զատիկների: Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Սակայն դրանք բոլորը տարբեր են: Նրանց գույնը, չափը, բծերի քանակը՝ 2-ից մինչև 22-ը թևերի վրա: Յուրաքանչյուրն ունի իր տարբերակիչ հատկանիշներն ու առանձնահատկությունները: Յուրաքանչյուրն ունի այն փոքրիկ առանձնահատկությունը, որն իրեն յուրահատուկ է դարձնում, որը մենք առաջին հայացքից ունակ չենք ընկալելու: Սակայն կա Մեկը, Ով լավագույնս գիտի Իր ստեղծած յուրաքանչյուր արարածի ցանկացած առանձնահատկություն՝ այդ թվում նաև իմ և քո առանձնահատկությունները։

«Որովհետև Դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում» (Սաղմոս 139․13):

Սիրելի՛ Ընկեր, ինչպես փոքրիկ զատիկների դեպքում, այնպես էլ շատ մարդկանց պարագայում, նրանք, ովքեր չեն ճանաչում այդ մարդկանց, չգիտեն, թե ինչն է նրանց այդքա՜ն առանձնահատուկ դարձնում Տեր Աստծու աչքերում: Եվ երբեմն նույնիսկ այդ մարդիկ չգիտեն իրենց առանձնահատուկ լինելու մասին: Այնուամենայնիվ, Աստված մանրակրկտորեն նախագծել է…

  • Քո հասակն ու կազմվածքի առանձնահատկությունները,

  • Քո մազերի, աչքերի ու մաշկի գույնը,

  • Քո ձեռքերի ու ոտքերի չափը և այլն։

Եվ Նա երբե՛ք սխալ չի գործել ու երբևէ չի սխալվում։ Գուցե երբեմն մոռանում ես այս ճշմարտությունը և դժգոհում ես քո արտաքինից: Գուցե աշխարհի չափանիշները քեզ համար գեղեցկության այլ ընկալում են ստեղծել, և մտածում ես մի քանի սանտիմետր ավելի բարձրահասակ, ավելի մկանոտ, ավելի նեղ քթով կամ ավելի քիչ գանգուր մազերով լինելու մասին: Կամ էլ դրանց ճիշտ հակառակը․․․

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, անկախ նրանից, թե քեզ դուր է գալիս այն, ինչ տեսնում ես հայելու մեջ, թե ոչ, դու Աստծու ստեղծագործությունն ես: Ընդունի՛ր և հավատա՛ այս ճշմարտությանը քո ողջ էությամբ: Թույլ մի՛ տուր, որ քեզ հարվածեն թշնամու ստերը, որը սիրում է քո ականջին փսփսալ ու կրկնել, որ դու ոչ մեկն ես, և որ աշխարհն ավելի լավը կլիներ առանց քեզ: Դա ոչ միայն քո, այլև քեզ կյանք պարգևած Աստծու դեմ ուղղված կեղծիք է և սուտ։ 

Հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ, որ առանձնահատուկ և սքանչելի կերպով ես ինձ ստեղծել: Դու տեսնում ես, որ երբեմն դժվարանում եմ ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Ես խնդրում եմ, որ օգնես ինձ ընկալելու ինձ այնպիսին, ինչպիսին Դու ես ինձ տեսնում, այլ ոչ թե մարդիկ, և հասկանալու այն արժեքը, որն ունեմ Քեզ համար: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»:

Լուսավոր և ուրախ օր եմ մաղթում քեզ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես