Սիրելի՛ բարեկամ, շատերը հակված են իրենց մյուսների հետ համեմատելու, բայց դա անելով՝ նրանք չեն նկատում սեփական կարողություններն ու իրական արժեքը։
Գուցե դու էլ հաճախ քեզ համեմատում ես մյուսների հետ։ Եթե այո, ապա ուզում եմ փորձել օգնել քեզ այդ սովորությանը վերջ դնելու հարցում։ Այն, անկասկած, բացասական է անդրադառնում քո ինքնագնահատականի և ողջ կյանքիդ վրա:
Երբ Աստված ստեղծել է քեզ, Նա նաև շնորհներ ու տաղանդներ է քեզ պարգևել: Իսկ Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունելուց հետո Նա նաև Իր Հոգով է քեզ լցրել՝ շնորհելով իմաստություն, հանճար, գիտություն և այլ կարևոր որակներ։ Նա քեզ կյանք է պարգևել, որը հստակ նպատակ ունի և լի է քեզ համար Աստծո կողմից պատրաստված խաղաղության ծրագրերով:
Սակայն երբ այս ամենից քո հայացքը կտրում ես և սկսում համեմատվել մյուսների հետ, ապա ավելի շատ կենտրոնանում ես այն ամենի վրա, ինչը չունես, քան ինչն Աստված է քեզ շնորհել։ Նման համեմատությունը հիվանդություն է, որը շատերին է այցելում։ Մեր հասարակությունը այդ հիվանդությամբ վարակվում է գովազդի, ամսագրերի, ֆիլմերի ու սոցիալական ցանցերում ի ցույց դրվող տեղեկատվության միջոցով։ Ընդհանրապես, երբ մարդիկ իրենց համեմատում են միմյանց հետ, նրանք հակված են գերագնահատելու մյուսներին և թերագնահատել ու նվաստացնել իրենց…
- Նրանք փորձում են նմանվել մյուսներին, որոնց ընկալում են որպես իրենցից լավը։
- Նման փորձերը հաճախ ոչ մի արդյունք չեն տալիս, և մարդը կորցնում է իր առանձնահատկությունը։
- Նրանք սկսում են տառապել թերարժեքության բարդույթով և կորցնում խնդիրներ հաղթահարելու ներուժը։
- Եվ այդ ամենին զուգահեռ, տեսնում են մյուսների հաջողությունները՝ իրենք իրենց դժբախտ ու նվաստ զգալով, քանի որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու էլ ես վարակվել այս հիվանդությամբ, ապա թույլ տուր քեզ տալ այս պարզ հարցը՝ ուրիշների հետ համեմատվելը քեզ երջանկացնո՞ւմ է, թե՞ դարձնում ավելի դժբախտ:
Խորհուրդ եմ տալիս հիմա որոշում կայացնել, որ այս հիվանդագին սովորությանը վերջ ես տալու հենց այսօրվանից սկսած։ Դու չես ստեղծվել մյուսների հետ համեմատվելու համար։ Աստված է քո արարման Հեղինակը։ Նա քեզ առանձնահատուկ ու անկրկնելի է ստեղծել։ Դու չպետք է դառնաս ինչ-որ մեկի կրկնօրինակը։ Այսօր շատերին կարելի է տեսնել դեմքի նույնատիպ արհեստական միջամտության կրկնօրինակումներով։
Ավելի լավ է սովորես քեզ տեսնել այնպիսին, ինչպիսին Աստված է քեզ տեսնում: Նա քեզ հատուկ կերպով է ստեղծել՝ յուրահատուկ առանձնահատկություններով, տաղանդներով և շնորհներով: Դու նման չես մյուսներին, և դա հրաշալի է։ Քո Արարիչը հենց այդպես է մտահղացել քեզ ու քո որակները։ Եվ դու անսահման մեծ արժեք ունես Նրա աչքերում: Նա սիրում է քեզ մեծ փափագով: Դու թանկարժեք ու անգին գանձ ես Նրա համար: Նա հանուն քեզ զոհել է Իր ամենաթանկը՝ նույնիսկ սեփական կյանքը Գողգոթայի խաչի վրա․․․
Պարզապես ընդունի՛ր, որ դու կարիք չունես մյուսների հետ համեմատվելու․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը