Սիրելի՛ բարեկամ, իսկ քո կյանքում հաճա՞խ են լինում վախի դրսևորումներ։ Դրանք, անշուշտ, շատ բազմազան կարող են լինել։
Ոմանք վախենում են միայնությունից, ոմանք հիվանդությունից, ոմանք մահից, ոմանք իրենց իսկ մտքերից, ոմանք իրենց հարազատ միջավայրն ու հարմարավետությունը կորցնելուց, ոմանք մարդկանց հնարավոր արձագանքից և այլն։ Նմանատիպ վախերը փորձում են կառավարել մեր կյանքը՝ ազդելով որոշումներ մեր կայացնելու վճռականության վրա։ Շատերը վախի զգացողություն են ունենում, երբ փորձում են ապրել այն սիրով ու խաղաղությամբ լեցուն կյանքը, որն Աստված է պատրաստել իրենց համար։
Վախը կարող է մարդուն հետ պահել լավ ուսում ստանալուց, քանի որ ուսանողը պետք է թողնի իր ընտանեկան օջախը հեռավոր համալսարանում սովորելու համար։ Վախը կարող է հետ պահել քեզ այնպիսի մարդկանց հետ ընկերություն անելուց, որոնք իրապես կարող են դրական ազդեցություն ունենալ քո կյանքի և հոգևոր ընթացքի վրա։
Սակայն Աստվածաշունչն ասում է հետևյալը. «Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն Հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր» (Հռոմեացիս 8․15)։
Ցանկացած վախից ազատագրում կա, և վերը բերված աստվածաշնչյան ճշմարտությունը իր մեջ մի կարևոր հուշում է պարունակում։ Երբ մարդը դառնում է Քրիստոսի աշակերտ, երբ հավատում է Նրան և ապաշխարում, այդ ժամանակ Նա դառնում է Աստծո զավակ։ Եվ այն համոզմունքը, որ դու Աստծո զավակ ես, բավարար է, որպեսզի քեզ ազատի վախի ամեն դրսևորումներից։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու հավատում ես Աստծուն և հնազանդ ես Նրա կամքին, ապա Հայրը Ինքն է քեզ պաշտպանում։ Քրիստոսի Հոգին բնակվում է նման մարդկանց մեջ և Նա հակառակ է վախի ստրկության ոգուն։ Դրանք անհամատեղելի են։ Աստծո Սուրբ Հոգին պատրաստ է և կամենում է քեզ առաջնորդել դեպի Իր սիրտը և դարձնել քեզ Իր կամքի համեմատ ուժեղ և հաղթող մարդ։
Աստծո կամքի համեմատ անձնավորություն դառնալու համար դու պետք է անցնես Տեր Հիսուսի բացած ճանապարհով։ Նա այն Միակն է, Ով կարող է ճշգրտորեն ձևավորել քո ինքնությունը, և Նրա զոհի շնորհիվ դու կարող ես մուտք ունենալ Նրա գահի առջև՝ վստահ լինելով, որ Նա կսպառազինի քեզ քո կյանքի յուրաքանչյուր հանգրվանի համար։
Բոլոր վախերն անհետանում են, երբ մարդը ընդունում է Քրիստոսով փրկությունը, գիտակցում է Աստծո զավակ լինելու իր նոր ինքնությունը և հավատում է ու վստահում ամենակարող Աստծո հոգատարությանն ու պաշտպանությանը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը