July-16

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք շարունակելո՞ւ ես թույլ տալ, որ քո փոխարեն վախը որոշումներ կայացնի․․․

Արդյոք շարունակելո՞ւ ես թույլ տալ, որ քո փոխարեն վախը որոշումներ կայացնի․․․

Սիրելի՛ բարեկամ, վստահ եմ՝ լսել ես այս արտահայտությունը․ «Բարկությունը վատ խորհրդատու է»։ Իսկ գիտե՞ս, որ նույնը վերաբերում է նաև վախին։ 

Մատթեոսի ավետարանի 25։14-30 հատվածում կարդում ենք Տեր Հիսուսի առակներից մեկը, որում Նա պատմում է մի մարդու մասին, ով հեռավոր երկիր ճանապարհորդելուց առաջ իր տնտեսությունը վստահեց իր ծառաներին։ ‭‭

Վերադառնալով՝ նա տեսավ, որ իր բոլոր ծառաները, բացի մեկից, առևտրի միջոցով բազմապատկել են իրենց վստահված դրամական միջոցները։ Այդ մեկ ծառայի պատճառաբանությունը հետևյալն էր. «Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի․․․» (‭‭Մատթեոս‬ ‭25.25‬):

Այս ծառան համարվեց ծույլ ու չար և դուրս գցվեց դրսի խավարը։

Առակի մեջ այս ծառայի որոշումն ուղիղ կապ ուներ նրա ունեցած վախերի հետ։ Երբ մենք վախից դրդված ենք գործում, սխալ և երբեմն նաև՝ մեծ աղետների հանգեցնող որոշումներ ենք կայացնում։ Մենք չենք աղոթում և չենք վերլուծում, այլ վախն է մեզ թելադրում՝ ինչ անել։ Վախն է դառնում մեր որոշումների աղբյուրը՝ այն իրողությունը, որը ձևավորում է մեր որոշումներն ու վարքագիծը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հավատում եմ, որ էական է, որ իբրև Աստծու զավակ՝ քո պահվածքը երբե՛ք վախի ազդեցության ներքո չձևավորես։ Մինչ որոշում կայացնելդ՝ ժամանակ տրամադրի՛ր և փնտրի՛ր Աստծուն ու Նրա կամքը։ Պատմի՛ր Նրան քո վախերի մասին և խնդրի՛ր Նրա առաջնորդությունը։ Խնդրի՛ր Տիրոջը, որ հստակ ցույց տա քեզ, թե ինչպես վարվել և ինչ որոշում կայացնել։ 

Ես սա հաճախակի եմ կրկնում՝ ճիշտ որոշումները միշտ բխում են Տեր Աստծու տված իմաստությունից։ Դրանք որոշումներ են, որոնց հիմքում ընկած է ըստ Աստծո կատարյալ կամքի և ըստ Նրա ճշմարիտ սկզբունքների ապրելու որոշումը։ Ես քաջալերում եմ քեզ, որ այսօրվանից սկսած չկայացնես այնպիսի որոշումներ, որոնք հիմնված կլինեն քո նախկին վախերի վրա, այլ հորդորում եմ քեզ բռնել Տիրոջ  ձեռքից և խիզախորեն գնալ հենց այն ուղղությամբ, որով Նա քեզ կառաջնորդի։ 

Աղոթում եմ, որպեսզի լցվես Տեր Աստծու առատ հայտնություններով և Տիրոջից զորություն ընդունես։ Հուսով եմ՝ դրան կօգնի նաև իմ այս ուսուցումը, որը հենց վախերից ազատագրվելու մասին է՝
https://www.youtube.com/watch?v=vgnoUQltCbQ 

Որպես Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտ՝ միշտ եղի՛ր ուժեղ և համարձակ։ Մի՛ վախեցիր։ Եթե դու որոշում ես կայացրել ապրելու Տեր Աստծու համար, ապա դու Նրա աշակերտն ես, և Տեր Հիսուսը խոստացել է, որ քեզ հետ է լինելու ամեն օր մինչև աշխարհի վերջը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: