Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս շարունակում ենք Եսայիա մարգարեի գրքում հանդիպող Տեր Հիսուսի անուններին նվիրված շարքը։
Ես շատ եմ սիրում եմ Տեր Հիսուսին տրված հաջորդ անունը, որին անդրադառնալու ենք այսօր. «Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և …կկոչվի …Հավիտենականության Հայր…» (Եսայիա 9․6)։
Զարմանալի է տեսնել «որդի» եւ «հայր» բառերը իրար կողք կողքի նույն անձին նկարագրելիս։ Սակայն ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ այս մարգարեության մեջ Աստված մեզ է փոխանցում աստվածային Սուրբ Երրորդության գաղափարը։ Որդու աշխարհ գալու մեջ մարդկությանը հասանելի է դառնում Հոր սիրտը։ Եվ ես հավատում եմ նաև, որ Աստված ուզում է, որպեսզի մենք Իր Որդու հայտնությամբ հասկանանք մեզ համար Հայր լինելու Նրա մեծ փափագը։ Մտորի՛ր այս մտքի շուրջ՝ Աստվածաշունչը Տեր Հիսուսին կոչում է «Հավիտենականության Հայր»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ուզում է հիշեցնել մեզ, որ Ինքը հավատարիմ է մարդկության հետ կնքած Իր Ուխտին։ Նա երբե՛ք չի փոփոխվում։ Նա եղել է և միշտ սիրող ու հոգատար Հայր կլինի Իր հավատարիմ զավակների համար։
Եվ եթե դու ընդունել ես Նրա հայրությունը ո՛չ միայն խոսքերով, այլև քո կյանքում որոշում ես կայացրել ապրելու քո երկնային Հոր կամքին համահունչ կյանքով, ապա դու հավատարիմ ես Նրա Ուխտին և կարող ես վստահաբար ասել, որ Նրա զավակն ես։
Որպես քո կատարյալ Հայր, Նա գիտի, թե ինչն է քեզ համար օգտակար և ինչը՝ վնասակար։ Նա ուրախությամբ ու սրտանց կտա քեզ քո խնդրածները, որոնք օգուտ են քեզ բերելու, և նաև չի տա քո այն խնդրածները, որոնց բացակայությունը այս պահին օգտակար է լինելու քո հոգևոր աճի և հասունացման համար։ Դու պետք է կատարելապես վստահես քո երկնային Հորը։ Նա տիրում է քո կյանքում և վերահսկում քո կյանքի ամեն իրավիճակ։
Աստվածաշնչում ասվում է. «Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Իրենից» (Մատթեոս 7․11)։
Աստված բարի Հայր է քեզ համար։ Չդադարե՛ս աղոթելուց և Նրան քո ողջ սրտով վստահելուց…
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը