February-23

Գլխավոր | Հրաշքներ | Աստված կկատարի այն, ինչ խոստացել է քեզ

Աստված կկատարի այն, ինչ խոստացել է քեզ

Սիրելի՛ բարեկամ, Աբրահամը չերկմտեց ու չկասկածեց Աստծո տված խոստմանը։ Նա մինչև վերջ հավատաց, որ իր Արարիչ Աստված կարող էր իր համար հրաշք գործել։ Անկախ նրանից, որ անհավանական էր այդ տարիքում երեխա ունենալը։ Ի հեճուկս մարդկային տրամաբանության, Աստված բացում է մեր կյանքի հրաշքների դուռը հենց այն ժամանակ, երբ թվում է արդեն ամեն բան կորսված է և այլևս հույսի նշույլ անգամ չի մնացել։

«Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ Նա, Ով խոստացավ, կարող է և կատարել» (‭‭Հռոմեացիս 4.20-21)

Աստած միշտ պահում է Իր տված խոստումները, եթե մենք բավարարում ենք Նրա խոստման պայմաններին։ Քո հանդեպ Աստծո հավատարմությունը գերազանցում է և շատ ավելի զորավոր է, քան քո կյանք այցելած դժվարությունները։ Մի՛ կասկածիր ու մի՛ երկմտիր։ Եթե դու էլ քո հերթին հավատարիմ լինես Տիրոջը, ապա քո կյանքում Նրա ծրագրերը անկասկած իրականանալու են։ Թույլ մի՛ տուր, որ անորոշությունն ու կասկածները ճնշեն ու խեղդեն քո հավատը կամ գողանան քո ուրախությունը։ Եթե դու որոշել ես դառնալ Քրիստոսի աշակերտը կամ արդեն իսկ Նրա աշակերտն ես, ապա քո կյանքի ուղին ձևավորվում է Արարիչ Աստծո ձեռքերում։ Նա՛ է տիրում քո կյանքում, և Նա՛ է հոգատար Հոր պես լավագույնս կարգավորում քո կյանքի բոլոր խնդիրները։

Աստված գործում է։ Տերը տիրում է։ Նա քո օգտին է գործում, որովհետև սիրում է քեզ։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տերը կկատարի այն, ինչ խոստացել է քեզ, ինչպես որ արեց Աբրահամի ու Սառայի դեպքում։ Ինչպես արել է իմ կյանքում և Նրան վստահող բազմաթիվ այլ հավատքի մարդկանց կյանքերում։

Առաջարկում եմ միասին աղոթել այս կարճ աղոթքը․ «Տե՛ր, ես ընտրում եմ չերկմտելը ու Քո Խոսքի հանդեպ առանց կասկածի վստահություն ունենալը։ Շնորհակալ եմ Քո հավատարմության համար իմ դժվարությունների մեջ և Քո խոստումները միշտ պահելու համար։ Դրանք ինձ ուժ են տալիս և զորացնում ինձ, քանի որ գիտեմ, որ Դու կանգնած ես Քո յուրաքանչյուր Խոսքի հետևում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: