July-31

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո Խոսքը կյանքի աղբյուր է

Աստծո Խոսքը կյանքի աղբյուր է

«Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան» (Առակաց‬ ‭4.10‬):

Սիրելի՛ բարեկամ, Աստծո Խոսքը հավասարակշռված, առողջ և բեղմնավոր կյանքի սկիզբն է՝ քո երջանիկ ընթացքի ակունքը։ Տիրոջ Խոսքն այն գետն է, որը երբեք չի ցամաքում։ Այն հոգևոր կերակուր է, որը սնուցում է հոգիդ և ուղղորդում քո ամենօրյա ընթացքը Տեր Աստծո հետ։ Այն քաղցր է և միաժամանակ շատ զորավոր։ Այն թարմեցնում է քեզ, բժշկում քո հոգին ու մարմինը և սնում քեզ հոգևորապես։ 

Այն մի սքանչելի գանձ է քո հոգու համար։ Ինչպես Եփեսացիներին ուղղված նամակում է գրված, այն զորավոր մի զինատեսակ է, որ ցանկացած պահի կարող ես կիրառել… «Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու Խոսքն է» (‭‭Եփեսացիս ‭6.17‬):

  • Հիշեցրո՛ւ ինքդ քեզ Աստծո սիրո մասին։ 
  • Ընդունի՛ր Նրա մխիթարությունը։
  • Դավանի՛ր Նրա հավատարմությունը։ 
  • Ճանաչի՛ր Նրա կամքը։ 
  • Զորացի՛ր ու ամրապնդի՛ր հոգիդ։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հրավիրում եմ քեզ ամեն օր աղոթքով խորհելու Աստծո Խոսքի շուրջ և, արդյունքում, նորոգվելու քո մտքի նորոգությամբ։ Սա՛ է այն բանալին, որը կբացի քո առջև այնպիսի մի կյանք, որը լի է Տեր Աստծո ներկայությամբ՝ Նրա Սուրբ Հոգու բերած արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ։ Աստծո Խոսքը Քո երկնային Հոր թողած ժառանգությունն է քեզ՝ Արարչի յուրահատուկ նվերը։ Թա՛նկ գնահատիր այն, առանձնահատուկ մտերմություն ունեցի՛ր Աստվածաշնչի հետ և ամեն օր սնվի՛ր Սուրբ Գրքի մաքրամաքուր հոգևոր սնունդով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: