October-24

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո թանկարժեք նվերը

Աստծո թանկարժեք նվերը

Սիրելի՛ բարեկամ, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ ընթանում է անհավանական մեծ արագությամբ։ Մարդիկ այնքա՜ն զբաղված են, որ երբեմն անգամ հոգոց հանելու ժամանակ չեն ունենում։ Սա, իհարկե, չափազանցություն էր։ Բայց, իրականում, մեր հասարակության մեջ բացակայում է ճիշտ հանգստանալու մշակույթը։ Թվում է՝ հանգիստն արգելված մի բան է մեր կենսակերպում։ 

Սակայն Տեր Հիսուսը առաջակում է գնալ Իր մոտ և խոստանում է իրական հանգիստ պարգևել մեզնից յուրաքանչյուրին․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հանգիստը մի սքանչելի նվեր է քեզ Տեր Աստծուց։

Իրական հանգիստը մի վայր է քո ներաշխարհի մեջ, որտեղ դու կարող ես խաղաղ լինել՝ համոզված լինելով, որ Աստված տիրում է քո կյանքում, և քեզ այցելած բոլոր փորձությունների ժամանակ ամեն բան Նրա վերահսկողության ներքո է։ Նման վստահությունը այնպիսի հաստատուն խաղաղություն է պարգևելու քեզ, որ քո կյանք այցելած ոչ մի իրադարձություն և իրավիճակ չի կարողանալու գողանալ այն։ 

Իսկ ի՞նչը կարող է խանգարել քեզ մուտք գործելու Տեր Աստծու պարգևած այս անխռով հանգստի մեջ:

  1. Մեղքը. Մեղքը մի պատնեշ է, որը քեզ բաժանում է այն ամենից, ինչն Աստված է պատրաստել քեզ համար՝ ներառյալ Իր պարգևած հանգիստը:
  2. Ապստամբությունը. Ըմբոստ մարդիկ գիտակցված կերպով հրաժարվում են Աստծո կամքին հնազանդվելուց։ Նրանք երբեմն անգամ համաձայն չեն Տեր Աստծու մոտեցումների ու ուսուցանած սկզբունքների հետ։ Եվ երբ քո սիրտը շեղվում է Տեր Աստծու նախատեսած ուղիներից, այն մոլորվում է նաև դեպի Աստծու պարգևած հանգիստը տանող ճանապարհից:
  3. Անհանգստությունը. Եթե քո կյանքը լի է տարբեր տեսակի ճնշումներով, վախերով ու տագնապներով, ապա դրանք մշտապես շեղելու են քո ուշադրությունը Տեր Աստծու հանգիստը տանող ճանապարհից։ Տեր Հիսուսին վստահելու փոխարեն, դու կենտրոնանալու ես քո մտքերի ու անհանգստությունների վրա։ Եթե ասվածը ճշմարիտ է քո պարագայում, ապա խորհուրդ եմ տալիս աղոթել և հատուկ ժամանակ հատկացնել Տիրոջ հետ առանձնանալու և Նրա մեջ քո հանգիստը գտնելու համար։ 

Մեղք, ապստամբություն և անհանգստություն։ Թվարկված խոչընդոտներից ո՞րն է խանգարում Տեր Աստծուց քո հանգստի պարգևն ընդունելուն։ Խոստովանի՛ր Աստծուն քո խնդիրը, որոշում կայացրո՛ւ, որ շտկես իրավիճակը, աղոթի՛ր, որ Աստված զորություն տա քեզ, և Նա կազատի քեզ քո խնդրից ու ճանապարհ կբացի Իր օրհնությունների համար: Դու կսովորես ազատվել  բոլոր հոգսերից և մնալ խաղաղության մեջ՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում քո կյանքում (տե՛ս Փիլիպպեցիս 4.11 խոսքը)։

Աղոթում եմ, որ այսօր սքանչելի օր անցկացնես Տեր Հիսուսի պարգևած հանգստի մեջ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: