September26

Գլխավոր | Հրաշքներ | Օգնության կարիք ունե՞ս

Օգնության կարիք ունե՞ս

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, Քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19

Սիրելի՛ բարեկամ, առաջարկում եմ, որ մի պահ փորձես հայացք գցել քո անցյալին․․․ Ամեն անգամ, երբ կյանքիդ ընթացքը մտնում էր փակուղի, երբ անցնում էիր ցավոտ ու դժվարին իրավիճակներով, ո՞րն էր լինում այդ անելանելի ու անհաղթահարելի թվացող իրավիճակներից քո ելքը։ Ինչպե՞ս էիր դուրս գալիս դրանցից։ Ո՞վ էր քեզ օգնում դրանք հաղթահարելու հարցում։ Հավատում եմ, որ շատերիս կյանքում հստակ է եղել մեր օգնության աղբյուրը․ չթերագնահատելով մեր սիրելիների ու սրտակից մարդկանց ցուցաբերած աջակցությունը՝ պետք է խոստովանենք, որ միայն Աստված կարող էր իրապես մեզ ազատել այդ իրավիճակների կործանարար ազդեցությունից։ 

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալը․ «Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնում է, և չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան» (Ժողովող 4․10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի փորձության էլ բախված լինես այսօր, ինչպիսի դժվարին ժամանակներով էլ անցնելիս լինես, եթե անգամ իրավիճակդ քեզ անհույս ու անելանելի է թվում, միևնույնն է՝ ուզում եմ այսօր քաջալերել քեզ Աստծո Խոսքի վրա հիմնված մի անխախտ ճշմարտությամբ։ Դու երբե՛ք միայնակ չես։ Տեր Հիսուսը միշտ քեզ հետ է։ Նա բարձրացնելու է քեզ քո ընկած վիճակից։ Նա Իր սուրբ ու բժշկարար ձեռքերի մեջ է վերցնելու քո գլուխը և բարձրացնելու է այն՝ քո հայացքն ուղղելով Իր աչքերին։ Նա քեզ հետ է միշտ և քեզ հետ է լինելու մինչև աշխարհի վերջը, եթե, անշուշտ, դու որոշել ես ապրել Նրա բարի և հավատարիմ աշակերտի կյանքով։ 

Ճշմարտությունն այն է, որ քո սիրտը իրական խաղաղություն և հանգիստ կարող է գտնել միայն այն ժամանակ, երբ քո օգնությունն ու ամրությունը բխում է Արարիչ Աստծուց «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10

Վստահի՛ր կյանքդ Մեկին, Ով տիրում է ցանկացած իրավիճակի վրա և Ում համար չկա անհնարին ոչինչ։ Նա սիրում է քեզ և փափագում է, որ դու այսօր՝ քո դժվարությունների ու նեղությունների մեջ, հայացքդ ուղղես դեպի Իրեն․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: