July 13

Գլխավոր | Հրաշքներ | Քրիստոսի աշակերտ լինելու կարևորագույն բաղադրիչը

Քրիստոսի աշակերտ լինելու կարևորագույն բաղադրիչը

Սիրելի բարեկամ, նախորդ գրառումներից մենք տեսանք, որ «Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց կատարյալ դարձած ամեն ոք իր ուսուցչի պես կլինի» (‭‭Ղուկաս‬ ‭6.40):

Տեր Հիսուսի աշակերտ դառնալը և որպես Նրա աշակերտ հոգևորապես աճելը ժամանակ է պահանջում և, իրականում, այդ ժամանակը մեր երկրային կյանքի ընթացքում երբե՛ք էլ չի ավարտվում:Այն մի ամբողջ կյանք է տևում։ Բայց մի բան խիստ կարևոր է այս ճանապարհորդության ընթացքում։ Դա Տեր Հիսուսի հետ ժամանակ անցկացնելն է։ 

Կարևոր է, որ մենք հստակ համոզվածություն ունենանք մեր սրտում, որ Տեր Հիսուսը հարություն է առել մահացածների միջից և մեր կողքին է։ Այս համոզմունքը մեզ կմղի վստահելու Նրան, երբ անցնում ենք դժվարությունների միջով կամ կյանքի ցնցումային ժամանակահատվածներով։

Երբ ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնենք Տեր Հիսուսի հետ, մենք կփոխենք մարդկանց ու հարաբերությունների մեր նախկին ընկալումները։ Մենք կնմանվենք մեր Տիրոջը։ Նրան նմանվելու այս ընթացքի մեջ մենք ավելի հանդուրժող կդառնանք մեր հանդեպ մարդկանց սխալ վերաբերմունքի հանդեպ և ավելի ու ավելի անհանդուրժող՝ մեր կյանքում առկա մեղքի ու բնավորության վատ գծերի հանդեպ։

Մեր կյանքի առաջնայնությունը պետք է լինի Աստծո Խոսքն ավելի լավ ընկալելը, որպեսզի Աստծո կամքի ճանաչողությունը մեզ մղի այդ կամքին հնազանդվելուն։ 

Այո՛, եթե դու Տեր Հիսուսի աշակերտն ես, ապա Աստծո Խոսքի ավելի լավ ընկալումը և Սուրբ Գրքի ամենօրյա ընթերցանությունը քո կյանքի ամենակարևոր առաջնայնությունները պետք է լինեն։ Քանի որ Աստվածաշնչի ընթերցանության արդյունքում դու՝

  • Ընդունում ես Նրա ցուցումները,
  • Հասկանում ես Նրա սիրտը,
  • Սկսում ես զանազանել Նրա կամքը։ 

Նման պարագայում դու ի վիճակի կլինես հավատարիմ մնալ այն ամենին, ինչ Աստված է ասում Իր Խոսքում, և կկարողանաս ապրել այն կյանքը, որն Աստված ակնկալում քեզնից։ 

Թող Աստված առատապես օրհնի քեզ քո հոգևոր կյանքի նորոգման այսօրվա որոշումների մեջ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: