July-23

Գլխավոր | Հրաշքներ | Քո օրհնությունները սպասում են քեզ

Քո օրհնությունները սպասում են քեզ

«Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ» (‭‭Հեսու ‭18.3‬):

Սիրելի՛ բարեկամ, ժամանակն է ոտքի կանգնելու, առաջ ընթանալու և մուտք գործելու քեզ համար Տեր Հիսուսի տված խոստումների օրհնությունների մեջ։ 

Երկնային օրհնությունների առատ պաշարը չի պահվում միայն հատուկ ընտրյալների կամ օծյալների համար։ Որպես Աստծո զավակ քեզ փառահեղ ժառանգություն է թողնված։ Այսօր, ընդունի՛ր Աստծո խոստումների իրականացումը քո կյանքի համար, քանի որ այն ինչ Աստված խոստանում է, Նրա ձեռքն էլ կատարում է։ 

Գուցե քո ֆիզիկական աչքերով դեռ չես տեսնում Աստծո ծրագրերի տեսանելի դրսևորումները, բայց դա չէ այն ամենակարևորը, որը պետք է տեսնես։ 

Դու նախ պետք է քննես քո անձը, քո հոգևոր ընթացքը և քո վերաբերմունքը Աստծո Խոսքի ու Նրա կամքի հանդեպ։ Դու նախ պետք է համոզվես ու տեսնես, որ կատարում ես Աստծո խոստումները ժառանգելու պայմանները։ Դրանից հետո պետք է աղոթես ու աղոթքով նվաճես քեզ խոստացված տարածքները։ Ճանապա՛րհ ընկիր, առա՛ջ գնա և ընտրի՛ր անմնացորդ վստահելը այն Միակին, Ով քեզ կանչել է, որպեսզի կյանք ունենաս և առատությամբ ունենաս այն։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հենց հիմա ընդունի՛ր Աստծո զորությունը, Սուրբ Հոգու օծությունը և Նրա համարձակությունը, որպեսզի կարողանաս մուտք գործել քեզ խոստացված օրհնությունների ժամանակաշրջանի մեջ։ Քեզ նոր կյանք է սպասվում, եթե որոշես ապրել Աստծո կամքի համեմատ, որը բարի է, հաճելի և կատարյալ։  

Աղոթիր ինձ հետ միասին այս աղոթքով. «Սիրելի՛ Հայր, այսօր ընդունում եմ Քո զորությունը, Քո կյանքը և Քո համարձակությունը։ Ես այլևս չեմ հակառակվելու Քո առաջնորդությանը, այլ ամեն ջանք անելու եմ, որպեսզի ապրեմ այնպիսի կյանքով, որը Քո Խոսքի սկզբունքներն են ինձնից պահանջում։  Եվ անցնելու իմ կյանքի Հորդանանը ու տիրելու եմ այն խոստումներին, որ Դու ես ինձ տվել որպես ժառանգություն։ Այսօր, ես ընտրում եմ այն ուղղությամբ ընթանալը, որը Դու ես ինձ համար պատրաստել, և ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ, քանի որ Դու ինձ հետ ես և Դու ես ինձ իմ դժվարությունների ու նեղությունների մեջ զորացնողը։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: