December 9

Գլխավոր | Հրաշքներ | Քո սովորույթները ցույց են տալիս, թե ո՛վ ես դու

Քո սովորույթները ցույց են տալիս, թե ո՛վ ես դու

Սիրելի բարեկա՛մ, այսօր ուզում եմ հիշել մի իմաստուն խոսք, որն ասում է․ «Կյանքը դառնում է արտասովոր կերպով հիասքանչ, երբ ամեն օր, շարունակաբար բարելավում ես այն ոլորտները, որոնք առավել կարևոր են»։  

Ես ամբողջ սրտով համաձայն եմ այս խոսքերի հետ։ Երբ հիշում ենք մարզիկներին, գիտակցում ենք, որ նրանք մեկ գիշերվա մեջ չեն դառնում օլիմպիական չեմպիոններ։ Նրանց առօրյա կարգապահությունը իրենց համար առավել կարևոր ոլորտում (սպորտաձևում, սննդակարգում, մտածելակերպի փոփոխության մեջ) ի վերջո նրանց դարձնում է համաշխարհային կարգի չեմպիոններ։ 

Ես հաճախ եմ լսում այսպիսի խոսքեր․ «Ես այլևս չեմ կարդում Աստվածաշունչ, ինչպես առաջ, և իմ աղոթքի կյանքն էլ լավ վիճակում չէ։ Երբեմն օրը սկսում եմ աղոթելու մտադրությամբ, բայց արդյունքում զբաղվում եմ ուրիշ գործերով և մոռանում եմ աղոթել։ Օրվա վերջում հիասթափություն եմ զգում․․․ Տիրոջ հետ իմ ընթացքի մեջ ինձ կարգուկանոն է հարկավոր»։ 


Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, եթե դու նույնպես նման իրավիճակում ես հայտնվել, ապա քեզ կարող եմ մի կարևոր խորհուրդ տալ՝  պարտադիր չէ, որ կյանքիդ մեջ հսկայական փոփոխություններ անես, որպեսզի դրական արդյունքի հասնես։ Ամեն օր մեկ փոքր քայլը բավարար է մեծ հաղթանակների հասնելու համար։ Այսօր հստակ ու ամուր որոշում կայացրու։ Սկսի՛ր մի ինչ-որ փոքր բանից, ասենք՝ ամեն օր 5 րոպե աղոթելուց։ Գուցե քեզ սա քիչ և աննշան է թվում, բայց կարող ես աստիճանաբար ավելացնել աղոթքիդ ժամանակը։ Ավելի լավ է 5 րոպե աղոթել, քան չաղոթել ընդհանրապես։ Եվ ժամանակի ընթացքում կարող ես նպատակներդ մեծ ու ավելի հավակնոտ դարձնել։      

Քո կյանքն իրապես կփոխակերպվի, եթե Աստծո ներկայության մեջ թեկուզ կարճ ժամանակ անցկացնես, բայց դա անես կանոնավոր կերպով՝ ամեն օր։   

Նոր սովորույթը պահպանելը հեշտ չէ։ Բայց հնարավո՛ր է դա անել՝ հուսալով և վստահելով Աստծո շնորհքին։ Ես սիրում եմ այս աստվածաշնչյան Խոսքը, որն ասում է․ «Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի» (Փիլիպեցիս 2․13

Աստված է գործելու քո միջոցով․․․ պարզապես թույլ տու՛ր Նրան առաջնորդել քեզ, և լիովին վստահիր Նրան։ 

Այսպիսով, այսօր ես քաջալերում եմ քեզ չթուլանա՛լ․․․ շարունակի՛ր պայքարել։ Մի՛ հանձնվիր, այլ ամեն բան դի՛ր քո Երկնային Հոր ձեռքերի մեջ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: