• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 մրտ 2023 թ.

Քո կյանքի համար Աստծո խոստումները ճանապարհին են

Հրապարակման ամսաթիվ 11 մրտ 2023 թ.

«Աստծո խոստումները չեն ուշանում… Դրանք պարզապես ճանապարհին են»։Սիրելի՛ Ընկեր, եթե Աստված ինչ-որ բան խոստացել է Իր Խոսքի մեջ, դու քննել ես ու տեսել, որ բավարարում ես այդ խոստման պայմաններին և դեռ չես տեսել դրանց իրականցումը քո կյանքում, ի՞նչ կարող է դա նշանակել։ Արդյոք հնարավո՞ր է, որ Աստված չպահի Իր խոստումը:Աստվածաշունչն այն լույսն է, որը լուսավորում մեր ուղին և ուղղորդում է մեր բոլոր քայլերը։ Եվ ճշմարտության անսխալական Աղբյուր Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված «մարդ չէ, որ սուտ խոսի․․․» (‭‭Թվոց‬ ‭23․19

Եվ դեռ ավելին, Աստված պատրա՛ստ է իրականացնելու Իր Խոսքը: Նա պատրաստակա՛մ է անելու այն, ինչը խոստացել է․ «Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև Ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն» (Երեմիա 1․12

Աստված երբեք չի թողնում մեզ ձեռնունայն և անորոշության մեջ: Նա կիրագործի այն ամենն, ինչ ասել է: Դու կարող ես դրանում համոզված լինել, որովհետև Նրա Խոսքը անսասան է և անսխալական։ Այլ կերպ ասած, Աստծո Խոսքը երբե՛ք չի հնանում ու չի փոփոխվում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, դու կարող ես վստահաբար հույսդ դնել Նրա խոստման վրա: Աստված կատարելու է այն, ինչը խոստացել է: Երբ Նա մի բան է ասում, ապա դա անպայման կատարում է: Անգամ եթե քո կարծիքով Նրա խոստման իրականացումն ուշանում է, ապա այդ ուշացման մեջ էլ իմաստ ու դաս կա։ Աստված սիրում է քեզ և լավագույնն է պատրաստել քեզ համար։ Իսկ լավագույնին հաստատ արժե սպասել ու վստահել Տեր Աստծու ժամանակացույցին։

Մնա´ ուժեղ և թո´ւյլ մի տուր, որ քեզ այցելի հուսալքությունը: Կանգ մի´ առ: Պահպանի´ր հոգուդ հանդարտությունը։ Եղի՛ր վստահ և հավատա՛, որ Աստծո խոստումը քո կյանքի համար արդեն իսկ իրագործման ճանապարհին է։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես