• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 31 հկտ 2022 թ.

Քո կյանքը կարող է փոխակերպել մյուսների կյանքը

Հրապարակման ամսաթիվ 31 հկտ 2022 թ.

«Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։ Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ․․․ Ահա Ես եմ քեզ ուղարկում» (Դատավորաց 6․12-16

 

Սիրելի՛ Ընկեր, եթե տատանվում ես Տիրոջը ծառայելու հարցում․․․, եթե քեզ անարժան կամ անկարող մեկն ես տեսնում Տիրոջ հանձնարարած առաքելության մեջ ներգրավվելու համար, ապա ճիշտ և ճիշտ Գեդեոնի նման ես մտածում։ Եվ Տեր Աստծու կողմից Գեդեոնին ուղղված խոսքերն ընդունի՛ր նաև որպես քեզ ուղղված խոսքեր։ Աստված հատուկ առաքելություն ունի քեզ համար։ Նա կանչում է քեզ, Նա ուղարկում է քեզ և Նա քեզ հետ է։

 

Աստված չի պահանջում, որ դու կատարյալ լինես։ Նա ակնկալում է, որ դու անկեղծ կլինես։ Աստված մարդկանց չի ընտրում հաջողվածության, կարողության կամ ուժեղ լինելու այս աշխարհի չափանիշներով։ Անկախ քո անցյալից, քո կարգավիճակից, քո հմտություններից և քո տկարություններից, Աստված ընտրում է քեզ, եթե սիրում ես Նրան և պատրաստ ես մինչ ի մահ հավատարիմ մնալ Նրան և Նրա Խոսքին։ Նրա ձեռքը ուղեկցելու է քեզ, որպեսզի օգնի քեզ իրականացնելու Իր կամքն այս երկրի վրա:

 

Քո կյանքի իրադարձություններն ու հանգամանքները, փորձություններն ու դժվարությունները կարող են դառնալ հնարավորություններ և մի զորավոր կամուրջ դեպի այն ապագան, որը լի է հույսով թե՛ քեզ համար և թե՛ քո միջոցով՝ քո շրջապատի մարդկանց համար:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբե՛ք ու երբե՛ք չվախենաս։ Տերը քեզ հետ է լինելու, եթե դու Նրան ու Նրա Խոսքին հավատարիմ կյանք ապրես։ Երբե՛ք ու երբե՛ք չթերագնահատես քեզ։ Քեզ նայելիս Տերը ո՛չ թե քո անցյալի կամ ներկայի տկարություններն է տեսնում, այլ ապագայի զորավոր հաղթանակները, որոնց հասնելու ես Նրա զորության և Նրա առաջնորդության շնորհիվ։ Եվ եթե դու կրում ես քո մեջ Աստծո սերն ու լույսը, ապա քո կյանքն, անկասկած, կսկսի ազդեցություն թողնել և փոխակերպել քեզ շրջապատող մարդկանց կյանքերը։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես