November-7

Գլխավոր | Հրաշքներ | Քո ինքնաթիռի օդաչուն հմուտ է և վստահելի

Քո ինքնաթիռի օդաչուն հմուտ է և վստահելի

Սիրելի՛ բարեկամ, երբևէ եղե՞լ ես ինքնաթիռի մեջ, երբ այն անցել է տուրբուլենտ գոտիներով։ Ես շատ եմ ճամփորդել և բազմաթիվ անգամ անցել եմ դրանցով։ Երբեմն ինքնաթիռի ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ անկեղծ կարծել եմ, թե ուր որ է այն կկործանվի։ Սակայն ինքնառիթի հմուտ օդաչուն, ով բազմաթիվ անգամ է անցել նման իրավիճակներով, ամեն անգամ անցել է այդ ցնցումների միջով սառնասրտորեն՝ ընդամենը զգուշացնելով ուղևորներին` կապել ամրագոտիները։ 

Նույնը ճշմարիտ է մեր կյանքի պարագայում։ Անկախ այն փաստից, թե քո կյանքի ինքնաթիռը անցնում է տուրբուլենտ գոտիներով և ուժեղ ցնցումներով, կամ խաղաղ ընթացքի մեջ է արևի վառ շողերի ներքո, դու օդաչուի կարիք ունես՝ հմուտ և վստահելի օդաչուի։ Սուրբ Հոգին է այն Միակ անձը, Ով ունակ է պաշտպանելու քեզ ցանկացած վտանգից և առաջնորդելու քեզ այն ուղղությամբ, որը քեզ տանում է Աստծո կամքի օրհնությունների մեջ։ 

«Եթե Հոգով ենք ապրում, Հոգով էլ վարվենք» [անարատ ու սուրբ պահելով մեր անձը, աստվածահաճո բնավորությամբ և Սուրբ Հոգու զորակցման շնորհիվ բարոյապես ամուր ու հաստատ մնալով մեր վարքի մեջ] (‭‭Գաղատացիս‬ ‭5.25‬):

Միայն Աստծո Հոգին կարող է օգնել քեզ հասնելու Աստծո կողմից քեզ համար սահմանված վայրը, նույնիսկ եթե դա քեզ համար դժվարին ու քարքարոտ ճանապարհներով անցնել նշանակի։ Ամենակարևոր բանը, որ պետք է անես, շարունակաբար Աստծուն վստահելն ու հայացքդ Նրանից չհեռացնելն է։ 

Աստված հոգատար Հոր պես կամենում է օգնել քեզ անգամ քո աչքին աննշան թվացող հարցերում, քանի որ Նա սիրում է քեզ և Նրա աչքից չի վրիպում կյանքիդ ոչ մի մանրուք։ 

Սուրբ Հոգին միշտ է առաջնորդելու քեզ ճշմարտության ճանապարհով։ Մի՛ տրտմեցրու Նրան քո անհնազանդությամբ, և ողջ կյանքիդ ընթացքում Նա քո ձեռքը բռնած առաջնորդելու է քեզ։ Նա սովորեցնելու է քեզ և ցույց է տալու այն ճանապարհները, որոնցով պետք է ընթանաս։ Սա Աստծո՛ խոստումն է, որը երբե՛ք ու երբե՛ք չի կարող փոխվել։

«Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, Իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմոս‬ ‭32.8): ‬

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծու Սուրբ Հոգին ի զորու է փոխակերպելու քո կյանքը։ Նա լավագույն Օդաչուն է, որ հմտորեն կառաջնորդի քո կյանքի ինքնաթիռը, եթե միայն վստահես Նրան քո կյանքի ղեկը։ Երբե՛ք չվախենաս ու չերկմտես։ Վստահի՛ր Նրան և քո կյանքի կառավարումը համարձակորեն հանձնի՛ր Աստծու Սուրբ Հոգուն։  

Հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Աստծու Սուրբ Հոգի, իմ ողջ օրը Քո առջև է։ Խնդրում եմ՝ առաջնորդի՛ր ինձ։ Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ ճիշտ որոշումներ կայացնելու և ճիշտ վարքագիծ դրսևորելու հարցում։ Ինձ իմաստություն տուր, որ հայացքս երբե՛ք չհեռացնեմ Քեզնից և ուշադիր լինեմ Քո հոգատար ու զգուշացնող հուշումներին։ Նաև ուզում եմ լսող ականջ ունենալ, որպեսզի ընդունեմ Քո մխիթարական և քաջալերական խոսքերը։ Շնորհակալ եմ, որ Դու միշտ օգնում ու աջակցում ես ինձ։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: