Ի՞նչ է պատահում, երբ մենք Աստծուց հայտնություն ենք ընդունում այն մասին, թե որքա՜ն է Տեր Հիսուսը սիրում մեզ:
Մի օր Տեր Հիսուսը Բեթնիայում Սիմոնի տանն էր: Այնտեղ մի կին մոտեցավ Նրան և շատ թանկարժեք յուղ լցրեց Նրա գլխին: (Տե՛ս Մատթեոս 26․7 խոսքը)։
Այդ կինն անսահման մեծ երախտագիտություն ու սեր էր տածում Տեր Հիսուսի հանդեպ: Նա բառացիորեն իր սիրո արտահայտությունը լցրեց Տեր Հիսուսի վրա: Այնտեղ հավաքվածները և անգամ Տեր Հիսուսի աշակերտները, ապշած էին նրա այդ արարքից։ Չէ՞ որ այդ յուղով կարելի էր օգնել աղքատներին կամ իրենց գանձապահին ավելի մեծ գումար տրամադրել ծախսերի համար:
Սակայն Տեր Հիսուսը պաշտպանեց նրան ներկաների կշտամբանքից: Նրա համար այս կնոջը արածը սիրո մեծագույն դրսևորում էր: Նա նույնիսկ ասաց, որ քանի դեռ Ավետարանը քարոզվում այս աշխարհում, այն պատմվելու է ի հիշատակ հենց Իրեն՝ Տեր Հիսուսին։
Ավելի քան 2000 տարի է անցել այդ դեպքից: Այս կինն, անշուշտ, երբեք էլ չէր կարող պատկերացնել, որ իր սիրո այդ դրսևորումը վերապատմվելու է եկող բազմաթիվ դարերի ընթացքում։
Շատ մեծամեծ տղամարդկանց ու կանանց զորավոր արարքներ են մոռացվել պատմության ընթացում, սակայն այն կնոջ արածը Տեր Հիսուսի հանդեպ այսօր էլ պատմվում է ամբողջ աշխարհում:
Աստծո սիրելի ու թանկ զավա՛կ, որ կարդում ես այս տողերը, երբ մարդը բացահայտում է, թե որքա՜ն խորն է Տեր Հիսուսն իրեն սիրում, ապա միայն մեկ երազանք է ունենում՝ փոխադարձ սիրո զորավոր արարքներ գործել հանուն Նրա։ Որոշ մարդիկ կարող են կարծել, թե դա անելը ժամանակի և ջանքի ապարդյուն վատնում է, սակայն մենք պետք է հստակ գիտակցենք, թե որքա՜ն անգին են նման արարքներն Աստծո աչքերին: Դա մեր երախտագիտության դրսևորման գինն է, որն անցնում է ժամանակի միջով և իր իրական արժեքը պահպանում նաև հավիտենության մեջ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը