• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 4 մրտ 2021 թ.

Փոքր սերմը կարող է մեծ ծառի վերածվել:

Հրապարակման ամսաթիվ 4 մրտ 2021 թ.

Այսօր մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Զորություն, որը կարող է փոխել աշխարհը» անվանումը։ 

Ընկեր, երբևէ աղոթե՞լ ես Աստծուն ու խնդրել ինչ-որ մեծ բան, իսկ հետո որոշակի ժամանակ որևէ էական պատասխան չես ստացել աղոթքիդ։

Աստված հաճախ մեծ բաների համար մեր աղոթքներին պատասխանում է մեզ փոքր սերմեր պարգևելով: Այլ կերպ ասած, մեր խնդրած մեծ ծառի փոխարեն, Նա մեզ տալիս է այդ ծառի սեմը: Սա մեզ թույլ է տալիս, որպեսզի  որպես անհատներ աճենք այդ սերմի հետ միասին:

Ուզում եմ ասել, որ երբե՛ք չարհամարհես փոքր նախաձեռնությունները: Այս դարի մեծագույն գյուտերից շատերը ստեղծվել են եզակի մարդկանց կողմից իրենց ավտոտնակներում աշխատելիս:

Սիրելի Ընկեր, քաջալերում եմ քեզ հաստատակամ մնալու և Աստծո պարգևած փոքրիկ սերմը համբերատար ջրելու ու խնամելու հարցում:

Եթե դու հավատարիմ լինես քո ստացած փոքր բանի մեջ, ապա կտեսնես, որ այն աճում է և մեծանում: Աճի այս շրջանը քեզ ամուր արմատներ կպարգևի: Եվ երբ քո կյանք կայցելեն հաջողությունն ու հաղթանակները, այդ ժամանակ բավականաչափ ուժեղ կլինես, որպեսզի ճիշտ դիմակայես դրանց բերած գայթակղություններին:

Ինչպես Աստվածաշունչն է ասում Հակոբոս 1․4 խոսքում․

«․․․համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք»։

Դա հեշտ բան չէ, սակայն հենց այսպես է մեր Աստված կազմավորում յուրաքանչյուր իրական հավատացյալի:

Ընկեր, եթե դու քեզ այսօր մոռացված և Աստծո ուշադրությունից դուրս մնացած ես քեզ զգում, ապա մի´ անհանգստացիր, այլ շարունակի´ր քո ընթացքը: Աղոթի´ր, մնա´ հավատարիմ փոքր բաներում և կտեսնե՛ս Աստծո խոստացած մեծամեծ բաները, որոնք Նա կուղարկի քո կյանք:

 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Արման Մանուկյան

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես