20210602193011_June6

Գլխավոր | Հրաշքներ | Փորձի՛ր պարզապես սկսել և անել առաջին քայլը․․․

Փորձի՛ր պարզապես սկսել և անել առաջին քայլը․․․

Մարտին Լյութեր Քինգ կրտսերը մի անգամ ասել է. «Հավատքն անում է առաջին քայլը, նույնիսկ երբ չի երևում ողջ սանդուղքը»:

Երբեմն մեզ պակասում է մեր հավատքի գործողության մեջ դնելը, որպեսզի ինչ-որ բան տեղից շարժվի․․․, որպեսզի համարձակվենք կատարել առաջին քայլը: Առաջին քայլը կատարելը քո որոշումն է: Իսկ մեր որոշումները հիմնվում են այն ամենի վրա, ինչի վրա կենտրոնացած է մեր միտքը։

Եթե քո հոգին լցված է կասկածով կամ վախով, ապա միշտ հիշի՛ր, որ դու Տեր Հիսուսի անունով իշխանություն ունես դրանք լռեցնելու համար: Դու զորություն ունես արգելելու այդ մտքերին, որ դրանք տեղ չունենան քո մեջ, որովհետև դու Աստծո զավակ ես, և Նա քո կողքին է՝ քեզ հետ։

Դու կարող ես որոշում կայացնել գնալու այն ուղղությամբ, որով Սուրբ Հոգին է մղում քեզ։ Այս ուղղությամբ առաջին իսկ քայլը կարող է մի մեծ ու սարսափելի դժվարություն թվալ քեզ։ Բայց դա այդպես չէ։ Դա Գողիաթի նման ահասարսուռ է միայն քո երևակայության մեջ։ Եվ որքան այն ավելի հսկայական ես պատկերացնում, առաջին քայլն այնքան ավելի վախեցնող է դառնում:
Դու պետք է սովորես նայել իրականությանն Աստծո աչքերով։ Դրան սովորել է պետք։ Եվ դա այնքան էլ դժվար բան չէ: Առաջին քայլերը կարող են լինել այնքան պարզ, որքան ՝

  • Հեռախոսազանգ կատարելը։
  • Հարցաթերթիկ լրացնելը:
  • Զրույց սկսելը։
  • Ներողություն խնդրելը։
  • Եվ այլն։

Ինչպիսին էլ լինի քո երազանքը՝ երջանիկ ամուսնություն, իմաստալի ու սրնթաց առաջընթաց աշխատանքի մեջ, առողջ մարմին, ֆինանսական ազատություն կամ որևէ այլ բան, միշտ հիշի՛ր, որ այսօր արդեն հնարավո՛ր է կատարել առաջին քայլն այն ուղղությամբ, որին Աստված մղում է քեզ:

Սիրելի բարեկամ, երբե՛ք մի վախեցեք առաջին քայլից։ Աստված Ինքն է գնում քո առջևից: Աստվածաշունչն ասում է․ «Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը» (տե՛ս Եսայիա 45․2) ։

Այսօր կատարի՛ր քո առաջին քայլը դեպի երազանքներիդ իրականացումը։ Այսօր սկսի՛ր փնտրել Աստծո կամքը քո կյանքի ու քո կյանքի իրավիճակների համար։ Չվախենա՛ս ու չվարանե՛ս։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: