• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 օգս 2024 թ.

Փորձի՛ր պարզապես սկսել և անել առաջին քայլը․․․

Հրապարակման ամսաթիվ 17 օգս 2024 թ.

Մարտին Լյութեր Քինգ կրտսերը մի անգամ ասել է. «Հավատքն անում է առաջին քայլը, նույնիսկ երբ չի երևում ողջ սանդուղքը»:

 

Երբեմն մեզ պակասում է մեր հավատքը գործողության մեջ դնելը, որպեսզի ինչ-որ բան տեղից շարժվի․․․, որպեսզի համարձակվենք կատարել առաջին քայլը: Առաջին քայլը կատարելը քո որոշումն է: Իսկ մեր որոշումները հիմնվում են այն ամենի վրա, ինչի վրա կենտրոնացած է մեր միտքը։

Սիրելի՛ Ընկեր, եթե քո հոգին լցված է կասկածով կամ վախով, ապա միշտ հիշի՛ր, որ դու Տեր Հիսուսի անունով իշխանություն ունես այդ ամենը լռեցնելու համար: Դու զորություն ունես արգելելու այդ մտքերին, որ դրանք տեղ չունենան քո մեջ, որովհետև դու Աստծո զավակ ես, և Նա քո կողքին է՝ քեզ հետ։

 

Դու կարող ես որոշում կայացնել գնալու այն ուղղությամբ, որով Սուրբ Հոգին է մղում քեզ։ Այս ուղղությամբ առաջին իսկ քայլը կարող է մի մեծ ու սարսափելի դժվարություն թվալ քեզ։ Բայց դա այդպես չէ։ Դա Գողիաթի նման ահասարսուռ է միայն քո երևակայության մեջ։ Եվ որքան այն ավելի հսկայական ես պատկերացնում, առաջին քայլն անելն այնքան ավելի վախեցնող է դառնում:

Դու պետք է սովորես նայել իրականությանն Աստծո աչքերով։ Դա սովորել է պետք։ Եվ դա այնքան էլ դժվար բան չէ: Առաջին քայլերը կարող են լինել այնքան պարզ, որքան՝

  • Հեռախոսազանգ կատարելը։

  • Հարցաթերթիկ լրացնելը:

  • Զրույց սկսելը։

  • Ներողություն խնդրելը։

  • Եվ այլն։

 

Ինչպիսին էլ լինի քո երազանքը՝ երջանիկ ամուսնություն, իմաստալի ու սրընթաց առաջխաղացում աշխատանքի մեջ, առողջ մարմին, ֆինանսական ազատություն կամ որևէ այլ բան, միշտ հիշի՛ր, որ այսօր արդեն հնարավո՛ր է կատարել առաջին քայլն այն ուղղությամբ, որին Աստված մղում է քեզ:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբե՛ք մի վախեցիր առաջին քայլից։ Աստված Ինքն է գնում քո առջևից: Աստվածաշունչն ասում է․ «Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը» (տե՛ս Եսայիա 45․2) ։

 

Այսօր կատարի՛ր քո առաջին քայլը դեպի երազանքներիդ իրականացումը։ Այսօր սկսի՛ր փնտրել Աստծո կամքը քո կյանքի ու քո կյանքի իրավիճակների համար։ Չվախենա՛ս ու չվարանե՛ս։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես