Փորձի՛ր պարզապես սկսել և անել առաջին քայլը․․․
Մարտին Լյութեր Քինգ կրտսերը մի անգամ ասել է. «Հավատքն անում է առաջին քայլը, նույնիսկ երբ չի երևում ողջ սանդուղքը»:
Երբեմն մեզ պակասում է մեր հավատքի գործողության մեջ դնելը, որպեսզի ինչ-որ բան տեղից շարժվի․․․, որպեսզի համարձակվենք կատարել առաջին քայլը: Առաջին քայլը կատարելը քո որոշումն է: Իսկ մեր որոշումները հիմնվում են այն ամենի վրա, ինչի վրա կենտրոնացած է մեր միտքը:
Եթե քո հոգին լցված է կասկածով կամ վախով, ապա միշտ հիշի՛ր, որ դու Տեր Հիսուսի անունով իշխանություն ունես դրանք լռեցնելու համար: Դու զորություն ունես արգելելու այդ մտքերին, որ դրանք տեղ չունենան քո մեջ, որովհետև դու Աստծո զավակ ես, և Նա քո կողքին է՝ քեզ հետ։
Դու կարող ես որոշում կայացնել գնալու այն ուղղությամբ, որով Սուրբ Հոգին է մղում քեզ։ Այս ուղղությամբ առաջին իսկ քայլը կարող է մի մեծ ու սարսափելի դժվարություն թվալ քեզ։ Բայց դա այդպես չէ։ Դա Գողիաթի նման ահասարսուռ է միայն քո երևակայության մեջ։ Եվ որքան այն ավելի հսկայական ես պատկերացնում, առաջին քայլն այնքան ավելի վախեցնող է դառնում:
Դու պետք է սովորես նայել իրականությանն Աստծո աչքերով։ Դրան սովորել է պետք։ Եվ դա այնքան էլ դժվար բան չէ: Առաջին քայլերը կարող են լինել այնքան պարզ, որքան ՝
- Հեռախոսազանգ կատարելը։
- Հարցաթերթիկ լրացնելը:
- Զրույց սկսելը։
- Ներողություն խնդրելը։
- Եվ այլն։
Ինչպիսին էլ լինի քո երազանքը՝ երջանիկ ամուսնություն, իմաստալի ու սրնթաց առաջընթաց աշխատանքի մեջ, առողջ մարմին, ֆինանսական ազատություն կամ որևէ այլ բան, միշտ հիշի՛ր, որ այսօր արդեն հնարավո՛ր է կատարել առաջին քայլն այն ուղղությամբ, որին Աստված մղում է քեզ:
Սիրելի Ընկեր, երբե՛ք մի վախեցեք առաջին քայլից։ Աստված Ինքն է գնում քո առջևից: Աստվածաշունչն ասում է․
«Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը» (տե՛ս Եսայիա 45․2) ։
Այսօր կատարի՛ր քո առաջին քայլը դեպի երազանքներիդ իրականացումը։ Այսօր սկսի՛ր փնտրել Աստծո կամքը քո կյանքի ու քո կյանքի իրավիճակների համար։ Չվախենա՛ս ու չվարանե՛ս։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս
