November-14

Գլխավոր | Հրաշքներ | Փառաբանություն, որը տանում է դեպի ազատագրում

Փառաբանություն, որը տանում է դեպի ազատագրում

Սիրելի բարեկա՛մ, երբևէ ինքդ քեզ ասե՞լ ես, որ վերքերդ այնքա՜ն խորն են, որ ոչինչ չի կարող բուժել դրանք, որ անցյալդ այնքա՜ն դաժան է եղել, որ ոչինչ չի կարող թեթևացնել դրա հասցրած տառապանքները և նման այլ արտահայտություններ։ Եթե այո, ապա այսօր ուզում եմ քեզ բարի լուր փոխանցել՝ ամեն բան այնքան էլ անհույս չէ, որքան թվում է։ Քեզ համար կա՛ հույս… Տեր Աստված քեզ այդ ամենին դիմակայելու համար տվել է մի զորավոր հոգևոր զենք՝ փառաբանությունը։ 

Երբ փառաբանում ես Աստծուն, դու քեզ տանում ես Նրա առջև։ Փառաբանությունը քո սիրո անշահախնդիր ու անկեղծ արտահայտությունն է Տիրոջ հանդեպ, երբ փառաբանության փոխարեն չես ակնկալում ոչինչ, այլ միայն գոհանում ես Աստծո սիրո և հոգատարության համար։ Փառաբանությունը քո Աստծո հետ մտերմության ժամանակն է, որի միջոցով մուտք ես գործում թագավորների Թագավորի ներկայության մեջ։ Հակոբոս 4.8 խոսքում կարդում ենք հետևյալը. «Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ…»։

Աստծո ներկայությունը…

  • Բժշկում է քեզ,
  • Ազատագրում է քեզ քո վերքերից,
  • Բժշկում է քեզ քո անցյալից,
  • Մխիթարում է քեզ այն ամենից, ինչը քեզ վիշտ կամ ցավ է պատճառում։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, փառաբանության միջոցով Աստծո մեծության և զորության մասին քո ընկալումն ավելի ու ավելի է աճում։ Քո վստահությունն Աստծո հանդեպ մեծանում է, իսկ փառաբանության միջոցով արտահայտած սերդ Նրա հանդեպ բժշկում է բացասական զգացումներդ ու կրածդ  վերքերը։ Այսպիսով, փառաբանությունը ճշմարտապես բժշկում է քո ներսն ու ազատում քեզ քո սխալների ամոթից ու ճնշվածությունից։ Այն ուժ է տալիս քեզ, որպեսզի դուրս գաս բողոքների, տրտմության և հիասթափության արատավոր շրջանից ու փոխադրվես ուրախության ընթացքի մեջ։ 

Ես հրավիրում եմ քեզ աղոթելու միասին այս աղոթքով. «Այսօր, Տեր Հիսուս, ես ուզում եմ փառաբանել Քեզ։ Ուզում եմ շրջվել դեպի Քեզ… գուցե այնպես, ինչպես երբևէ չեմ արել իմ կյանքի ընթացքում։ Ցանկանում եմ մեծարել Քեզ, երգել, տեսնել այն բոլոր բարիքները, որոնք Դու անում ես իմ կյանքում, ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ, Տե՛ր։ Խնդրում եմ՝ օգնիր ինձ դուրս գալ բողոքի և տրտունջի իմ այս վիճակից, թողնել տրտմությունն ու հիասթափությունը և լիովին մտնել երախտագիտության, շնորհակալության և փառաբանության վիճակի մեջ։ Շնորհակալ եմ այն բժշկության համար, որ ուղարկում ես իմ կյանք և այն փոխակերպման համար, որն իրագործում ես իմ սրտում։ Թող օրհնյալ ու միշտ փառավորված լինի Քո սքանչելի անունը։ Դու իմ Աստվածն ես և իմ Տերը։ Շնորհակալ եմ, Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: