June-30

Գլխավոր | Հրաշքներ | Ցանելն ու հնձելը առաջնորդում են դեպի ազատության

Ցանելն ու հնձելը առաջնորդում են դեպի ազատության

Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը․ «․․․ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի, բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ամեն բարի գործի համար առատանաք» (Բ Կորնթացիս 9․6-8):
Այսպիսով, սիրելի բարեկամ, ի՞նչ ես կարծում, գուցե Աստված ուզում է ինձ և քեզ մի կարևոր ճշմարտություն սովորեցնել՝ ցանելու և հնձելու օերնքը գործում է նաև հոգևոր աշխարհում։ Այո՛, Աստված Իր Խոսքի միջոցով այս հատվածներում խոսում է հենց իմ և քո ֆինանսների մասին: Տերը առավել քան հստակ ասում է, որ եթե առատաձեռնորեն ցանենք մեր ֆինանսները Իր գործի և Իր Արքայության համար, ապա․․․

  • Նա կօրհնի մեզ առատությամբ։
  • Մենք կունենանք այն ամենն, ինչ քեզ հարկավոր է բարեգործություններ անելու և օգնություններ բաշխելու համար։ 
  • Նաև կունենանք բավականաչափ գումար այս երկրի վրա մեր կյանքի համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար։ 

Աստված Իր Խոսքի մեջ շարունակում է խոստումներն այս առումով․ «Բայց Նա, Ով սերմ ցանողին սերմ է պարգևում և ուտելու հաց, Նա ձեզ սերմերն էլ կպարգևի ու կբազմացնի և ձեր արդարության պտուղը կաճեցնի։ Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն» (Բ Կորնթացիս 9․6-8):

https://my.bible.com/bible/2329/2CO.9.10-11

Տեր Աստծո օրհնության խոստումներն, անշուշտ, վերաբերում են ոչ միայն ֆինանսներին, այլև խաղաղությանը, արդարությանը և հոգեվիճակին։ Աստծո առատ օրհնությունները նաև փոխակերպում են մեր վերաբերմունքը ֆինանսներին ու մեզ դարձնում առատաձեռն: Պետք է հատուկ նշեմ, որ ճիշտ ցանելն ու առատ հնձելը մեզ տանում է դեպի ազատություն և օրհնություն:

Աստված ինձ և իմ ընտանիքին սովորեցրել է լինել առատաձեռն Աստծո գործի հանդեպ՝ մեր ֆինանսական միջոցներիցհատկացնել Աստծո Թագավորության գործի համար: Սովորելու այդ ընթացքն այդքան էլ հարթ չի եղել, իսկ երբեմն նաև ցավոտ դասեր ենք անցել, քանի որ առատաձեռնությունը մարդու բնական որակ չէ։ Այն հիմնականում զարգացնում ենք Աստծո հետ մեր ընթացքի ժամանակ։

Իմ առատաձեռնության փորձառությունից ուզում կիսվել քեզ հետ ու շեշտել, որ մարդը չի կարող ինչ-որ բան հատկացնել Աստծո գործի համար ու հետ չստանալ դրա բազմապատիկը Աստծո կողմից ուղարկված օրհնության տեսքով։ 

Աստված մեզ պատվիրել  ցանել Իր դաշտի մեջ, քանի որ փափագում է, որ մեր կյանքը լցվի Իր օրհնություններով և մեզ առաջնորդի դեպի ազատության նոր տարածքներ: Մեր Տիրոջ սիրտը լցվում է ուրախությամբ, երբ մենք մեր հնարավորությունների սահմաններում մեր ունեցվածքից և Աստծուց տրված միջոցներից հատկացնում ենք Իր գործի համար։ Երբ Աստծո սիրտն ուրախանում է, գործի է դրվում Նրա օրհնության ձեռքը:

«Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին» (Բ Կորնթացիներին 9.7):

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ե՛կ այսօր շնորհակալություն հայտնենք Աստծուն իր առատաձեռնության համար և խնդրե՛նք Նրան մեր միջոցով դրսևորել Իր առատաձեռն բնույթը:Մենք կոչված ենք լինելու մեր շրջապատի փոխակերպման գործիքներն Աստծո ձեռքերում: Առաջարկում եմ աղոթել ու խորհել Աստծո գործին աջակցելու քո առջև բացված հնարավորությունների մասին և լինել առատաձեռն, երբ որոշես, թե ինչպե՞ս և որ ուղղությամբ ես ներդնելու քո միջոցները։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: