9502631F-6624-4AC0-868D-EB719E94F086

Գլխավոր | Հրաշքներ | Տո՛ւր և քե՛զ նույնպես կտրվի․․․

Տո՛ւր և քե՛զ նույնպես կտրվի․․․

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչն ասում է. «Տվե՛ք, և կտրվի ձեզ… որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (‭‭Ղուկաս‬ ‭6‬:‭38‬): 

Բավականին հետաքրքիր խոսք է, այնպես չէ՞։ Աստվածաշունչը պնդում է, որ մեր առատաձեռնությունը ճանապարհ է բացում մեր կյանքում Տեր Աստծու օրհնությունների համար։ 

Ինչպե՞ս է դա հնարավոր։ 

Տեսականորեն, եթե իմ ունեցած գումարը ինչ-որ մեկին եմ տալիս, ինձ այլևս ոչինչ չի մնում։ Սա մարդկային մտածելակերպն է։ Իսկ հոգևոր մտածելակերպն ավելին է բացահայտում։ Երբ ես իմ գումարը ներդնում եմ մեկ ուրիշին օգնելու գործի մեջ, փոխարենը ժպիտ, գոհունակություն ու շնորհակալ վերաբերմունք ստանում այն մարդուց, ում օգնել եմ։

Սակայն սա ամենը չէ։ Իմ տրամադրած օգնության արդյունքում իմ ներսում ես մի անասելի ուրախություն եմ զգում՝ ես գոհ եմ իմ արարքից, ներսումս հաճելի տրամադրություն է և սիրտը լի է ուրախությամբ։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Ես ավելին եմ ստանում իմ տալու դիմաց։ Իմ առատաձեռնության արդյունքում Տեր Աստծու սիրտն է ուրախանում, քանի որ բարիք եղավ Իր սիրելի զավակներից մեկին։ Նա Երկնքից տեսնում է մարդկանց օգնելու իմ պատրաստակամությունը, իմ անշահախնդիր շարժառիթը և Իր բարի սիրտը մարդկանց հայտնելու փափագը։ Նա ամեն բան անում է, որ ես ավելի շատ հնարավորություններ ունենամ ավելի մեծ թվով մարդկանց օգնելու համար, և Իր առատ օրհնություններն է ուղղում դեպի իմ կյանքը։

Ես ինչ-որ բան եմ տալիս, զրկվում եմ դրանից, սակայն դրա դիմաց ավելի արժեքավոր բաներ եմ ստանում և շատ առատ օրհնություններ իմ Տեր Աստծուց։ 

Եվ խոսքը միայն նյութականի մասին չէ։ Ոչ մի գումար չի կարող համեմատվել գոհունակության ժպիտի կամ շնորհակալական վերաբերմունքի հետ, որը մարդը սրտանց դրսևորում է որպես արձագանք քո հոգատար վերաբերմունքի։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, տեսնո՞ւմ ես, թե որքա՜ն հրաշալի է տա՛լը։

Տեր Հիսուսն ինքը սովորեցրեց մեզ, որ շատ ավելի երանելի ու օրհնյալ է տալը․ «…Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. “Ավելի երանելի է տալը, քան առնելը”» (Գործք Առաքելոց‬ ‭20‬.‭35‬):

Այս ճշմարտության գիտակցումը փոխել է իմ կյանքը։ Եվ այսօր հատուկ աղոթում եմ, որ քո կյանքը նույնպես փոխվի։ Առատաձեռնությունը կապված չէ քո ունեցած հնարավորությունների հետ։ Երկու լումա ունեցող կինը հարուստներից ավելի առատաձեռն կերպով նվիրաբարեց Աստծու գործի համար։ 

Նվիրաբերության մեջ ուրախություն կա։ Տեր Աստծու գործին քո ֆինանսներով աջակցելու մեջ ուրախություն կա։ Կարիքավորին օգնելու մեջ ուրախություն կա։  Աստված խոստանում է, որ քո տվածի դիմաց դու, անկասկած, ավելին ես ստանալու թե՛ նյութական և թե՛ հատկապես ոչ նյութական առումներով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ 

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: