• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 մրտ 2024 թ.

Տո՛ւր, և առատորեն կտրվի՛ քեզ

Հրապարակման ամսաթիվ 2 մրտ 2024 թ.

Մենք շարունակում ենք առատաձեռնության ու նվիրաբերությունների մասին ուղերձների մեր շարքը։ Այսօր ուզում եմ քեզ քաջալերել Տեր Հիսուսի այս խոսքերով․ «Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս 6.38):

 

Սիրելի՛ Ընկեր, Աստծու Արքայության տրամաբանության մեջ տալը ստանալու հոմանիշն է, այլ ոչ թե՝ կորցնելու: Գուցե մտածես, որ եթե այդպես է, ապա տալը չի կարող բարի ու անձնուրաց քայլ համարվել, այլ ավելի շուտ եսասիրական դրսևորում է, քանի որ, «մարդը տալիս է, որպեսզի ստանա»: Անշուշտ, եթե մենք տալիս ենք ստանալու շարժառիթով, ապա Աստված չի կարող լիարժեք օրհնել նման նվիրաբերությունը: Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ Նա մեր գոգը լցնում է այն չափով, որով մենք ենք չափում։ Այսինքն՝ եթե մենք չենք տալիս ճիշտ շարժառիթով, հնարավոր է, որ ոչինչ էլ չստանանք։ 

 

Աստված օրհնում է ոչ թե մեր տվածը, այլ մեր սիրտը, որ հակված է առատաձեռնության, լցված է դիմացինին օգնելու փափագով և Աստծու գործի հանդեպ անմնացորդ նվիրմամբ։ Երբ մենք որևէ բան ենք ներդնում, տալիս կամ նվիրաբերում, ապա մեր տվածը մեզ հետ է վերադառնում մեզ համար անտրամաբանական առատ կերպով կամ՝ ճի՛շտ և ճի՛շտ համաձայն Աստծու Արքայության տրամաբանության: 

 

Նա մեզ օրհնություններ տալու համար տարբեր միջոցներ ու եղանակներ է ապահովել։ Դրանցից են…

  • Դժվարություններով անցնող մարդկանց ժամանակ տրամադրելն ու նրանց լսելը,

  • Խանութի դրամարկղի աշխատակցին ժպտալը,

  • Բարեգործության և օգնությունների համար հատկացված գումարը,

  • Ֆինանսական աջակցությունը Քրիստոսի գործի մեջ ներգրավված անձանց կամ կառույցներին,

  • Քո տաղանդով եկեղեցուն կամ քո համայնքի մեջ ծառայելը,

  • Քո հյուրասիրությունը, որի շնորհիվ բացում ես տանդ դռները աշակերտական խմբի հանդիպումների կամ որոշ մարդկանց համար հացկերույթ կազմակերպելու համար,

  • Եվ այլն…

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր աղոթում եմ քեզ համար և խնդրում Տեր Աստծուն, որպեսզի Նա հայտնի քեզ այն հատուկ կերպն ու եղանակը, որով Նա է ուզում, որ դու ներդրվես, նվիրաբերես ու տաս, որպեսզի այն չափով, որով կչափես, չափվի նաև քեզ։ Այս վերջին միտքը կարող է թե՛ օրհնություն լինել քեզ համար, և թե՛ պատիժ։ Ամեն բան կախված է քո շարժառիթից: Սակայն ես հավատում եմ, որ եթե ուշադիր լինես Սուրբ Հոգու հուշումներին, Նա քեզ կօգնի և կուղղորդի դեպի ճիշտ շարժառիթներն ու հոժարակամ և առատաձեռն նվիրատվությունները։ Հավատում եմ նաև, որ Աստված կօրհնի քեզ անակնկալ կերպով, առատորեն, հավիտենական արժեք ունեցող օրհնություններով․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես